«Անտուան Մեյե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ French spelling (Études Arméniennes, Revue)
Տող 4.
'''Անտուան Մեյե''' ({{lang-fr|Antoine Meillet}}, [[1866]] թ. [[նոյեմբերի 11]], Մուլեն, Ալիե դեպարտամենտ, [[Օվերն]] - [[1936]] թ. [[սեպտեմբերի 21]], Շատոմեյան, [[Շեր (դեպարտամենտ)|Շեր]], [[Կենտրոն (Ֆրանսիայի տարածաշրջան)|Կենտրոն]] ([[Բերրի (նահանգ)|Բերրի]])), [[ֆրանսիա]]ցի [[լեզվաբան]], [[Հայագիտություն|հայագետ]], սլավոնագետ, հասարակական գործիչ։ [[Ֆրանսիական ակադեմիա]]յի ([[1924]]), արտասահմանյան շատ ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ ([[1906]])։
 
[[1885]] - [[1889]]-ին սովորել է Սորբոնի համալսարանում։ Աշակերտել է Մ. Բրեալին, [[Ֆերդինանդ դը Սոսյուր]]ին, Օ. Կարիերին, որից սովորել է ժամանակակից հայերեն։ 1890 - 91-ին եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, աշակերտել [[Հակովբոս Տաշյան]]ին, նրանից սովորել է [[գրաբար]]։ [[1891]]-ին այցելել է [[Հայաստան]] (երկրորդ անգամ՝ [[1903]]-ին), էջմիածնի մատենադարանում զբաղվել բանասիրական աշխատանքով, ուսումնասիրել գրաբարի հնչյունաբանությունը։ 1902-05 -ին գրաբար ու ժամանակակից հայերեն է դասավանդել Արևելյան կենդանի լեզուների դպրոցում, 1906-36 -ին հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն և ընդհանուր լեզվաբանություն՝ ֆրանսիական կոլեջում; 1919-ին Ֆ. Մակչերի և ուրիշների հետ հիմնել է «Սոսիետե դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Հայագիտական ընկերությու- ն»-ը), 1920-ին՝ «Ռևյու դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Revue des EtudesÉtudes ArmeniennesArméniennes»), 1921-ին՝ «Ռևյու դեզ էայուդ սլավ»-ը («Re vueRevue des EtudesÉtudes Slaves»)։
 
Ընդհանուր լեզվաբանական հայացքներով հարում է Ֆ. դը Սոսյուրի հիմնադրած հասարակագիտական ուղղությանը, հետազոտական սկզբունքներով՝ երիտքերականներին, տարբերվելով լեզվի էության և զարգացման պատճառների իր մեկնաբանությամբ։ Հետևելով Ֆ. դը Սոսյուրին՝ Մեյեն լեզուն դիտել է որպես նշանների համակարգ։ Լեզվական երևույթները և հատկապես լեզվի զարգացումը բացատրել է հասարակության զարգացման պայմաններով, իսկ լեզվի հասարակական էությունը կապել նրա հաղորդակցական գործառույթի հետ։ Համեմատական լեզվաբանության մեշ ընդունել է լեզուների ցեղակցության և ծագումնաբանական դասակարգման սկզբունքները, հնդեվրոպական բարբառների փոխհարաբերություններն ու տեղաբաշխումը պարզելու համար դիմել է լեզվաբանական աշխարհագրության մեթոդներին, հասարակագիտական ուղղության դիրքերից մեկնաբանել երիտքերականների առաջ քաշած հիմնական դրույթները հնչյունական օրենքի, համաբանության, փոխառության վերաբերյալ, սակայն չի սահմանափակվել նշված սկզբունքներով և առաշ է քաշել լեզվի զարգացման ընդհանուր օրենքներ սահմանելու հարցը։