«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
1841թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի։ 1848թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866թ.-ի սեպտեմբերի 17-ին [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում]] հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Օծումը տեղի է ունեցել 1867թ.-ի մայիսի 21-ին։
 
Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն։ 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սուրբ Գայանե վանքը]], այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է [[Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)|Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին]] և այլն։ 1874 թվականին հիմնել է Գևորգյան ճեմարանը, ապա Էջմիածնի թանգարանը։
Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ։ Նրա ջանքերով են ստոեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը։ Լինելով լավ շարականագետ` կազմակերպել է հայկական ձայնագրության նոր(Հ. Լիմոնճյանի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը։
Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի։
Կաթողիկոսական գահին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է [[Մակար Ա Թեղուտցի]]ն։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://hpj.asj-oa.am/100/1/58-1(268).pdf Բիրմայի արտաքին գործոց նախարարի մի նամակը՝ ուղղված կաթողիկոս Գևորգ Դ-ին]