«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 103.
Ռուսների հաջողությունները առավել մեծ էին Բալկանյան ռազմաճակատում։ Ռուսական զորքերը հաղթարշավով [[1829]] թվականին օգոստոսին հասնում են [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] մատույցներին։ Սուլթանի խնդրանքով [[սեպտեմբերի 2]]-ին [[Ադրիանապոլիս|Ադրիանապոլսում]] կնքվում է հաշտության [[Ադրիանապոլսի պայմանագիր|պայմանագիր]], որի համաձայն՝ [[Սև ծով]]ի արևելյան ափերը՝ [[Փոթի]] նավահանգստով, և [[Ախալցխա]]ն ու [[Ախալքալաք]]ը անցնում են [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանին]]։ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան։ Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները։ Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ, սակայն նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով։ Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց [[Կարս]]ը, [[Արդահան]]ը, [[Էրզրում]]ը, [[Մուշ]]ը, [[Բայազետ]]ը և գրաված մյուս շրջանները։ Այլ խոսքով, [[Արևմտյան Հայաստան]]ը շարունակեց մնալ [[օսմանյան կայսրություն|օսմանյան տիրապետության]] տակ։<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/428/430 Ադրիանապոլսի պայմանագիրը]</ref>
[[Պատկեր:Штурм крэпасці Ахалцых.jpg|մինի|ձախից|Հարձակում Ախալցխայի վրա|330px]]
[[Օսմանյան կայսրություն|Թուրքիայի]] և Պարսկաստանի տիրապետության տակ կրկնվող ներքին կռիվների հետևանքով Անդրկովկասում հայկական գյուղերը ավերվել էին, բնակչությունը պակասել, մուսուլմանների թիվը մեծացել էր։ [[ռուսական կայսրություն|Կայսրության]] սահմանամերձ շրջանների տնտեսությունը վերականգնելու և վստահելի հպատակներ ունենալու նպատակով կազմակերպվեց հայերի ներգաղթը։ Հայ գործիչները շահագրգռված էին և մեծապես նպաստում էին այդ քաղաքականության իրականացմանը։ [[Արևմտյան Հայաստան]]ից գաղթը իրականացնելու համար կազմակերպվեց հանձնաժողով, որի մեջ մտան կաթողիկոս [[Ներսես ԱշտարակեցինԱշտարակեցի]]ն, գնդապետ Լազարյանը, [[Էրզրում]]ի հոգևոր առաջնորդ Կարապետ եպիսկոպոսը և ուրիշներ։ Հայերի ներգաղթին մեծապես նպաստեց ռուս դիվանագետ ու գրող [[Ալեքսանդր Գրիբոյեդով|Ալեքսանդր Գրիբոյեդո]]ը։
 
Պարսկահայերի գաղթը տեղի ունեցավ [[1828]] թվականի [[գարուն|գարնանը]]։ Մի քանի ամսվա ընթացքում [[Թավրիզ]]ի, [[Մակու]]ի, [[Սալմաստ]]ի, [[Խոյ]]ի և այլ շրջաններից շուրջ 40 հազար հայեր գաղթեցին [[Արևելյան Հայաստան]]։ Նրանք բնակություն հաստատեցին [[Երևանի խանություն|Երևանի]], [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] նախկին խանություններում, [[Զանգեզուր]]ում, [[Ղարաբաղ]]ում և այլ վայրերում։