«Երվանդունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հետ է շրջվում 3333190 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.186.99.215 (քննարկում) մասնակիցը
Տող 29.
 
== Ծագում ==
 
Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը։
 
Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], Հայոց թագավոր [[Երվանդ Ա Սակավակյաց]]ը և նրա գահաժառանգ որդի [[Տիգրան Երվանդյան|Տիգրանը]] [[Մեդիա|Մարաց]] թագավոր [[Աժդահակ]]ի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին [[Քսենոփոն]]ի հաղորդմամբ։