«Ակտիվացման էներգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԷՆԵՐԳԻԱ''' էներգիայի նվազագույն քանակը, որը պետք է ունենան մասնիկները քիմիական տ...»:
(Տարբերություն չկա)

08:41, 25 Հուլիսի 2015-ի տարբերակ

ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԷՆԵՐԳԻԱ էներգիայի նվազագույն քանակը, որը պետք է ունենան մասնիկները քիմիական տվյալ ռեակցիայի մեջ մտնելու համար։ Ակտիվացման էներգիան անհրաժեշտ է մասնիկների վանողական ուժերը հաղթահարելու և տրոհվող քիմիական կապերը խարխլելու համար։ Ռեակցվող մասնիկների իրար մոտեցումը հանգեցնում է համակարգի պոտենցիալ էներգիայի աճին։ Առաջացող քիմիական կապերի հետագա ամրապնդմանը և վերջանյութերի մասնիկների իրարից հեռանալուն զուգընթաց՝ համակարգի պոտենցիալ էներգիան նորից փոքրանում է։ Միևնույն ելանյութերից տվյալ վերջանյութերի անմիջական առաջացումը՝ տարրական ակտը, կարող է ընթանալ տարբեր ճանապարհներով։ Ռեակցիան հիմնականում ընթանում է այն ճանապարհով (ռեակցիայի ուղի), որը պահանջում է համակարգի պոտենցիալ էներգիայի նվազագույն աճ։ Այդ ճանապարհով ռեակցող համակարգի վիճակը, երբ համակարգի էներգիան ունի առավելագույն արժեքը, կոչվում է անցումային վիճակ, իսկ համակարգը այդ վիճակում՝ ակտիվացրած կոմպլեքս։ Վերջինիս և ելանյութերի մասնիկների ամենացածր տատանողական էներգիաների մակարդակների տարբերությունը Ակտիվացման էներգիան է։ Եթե ելանյութերի լրիվ էներգիան ավելի մեծ է, քան վերջանյութերինը, ապա ռեակցիան էքզոթերմիկ է, հակառակ դեպքում՝ էնդոթերմիկ։ Ռեակցիայի մեջ կարող են մտնել միայն այն մասնիկները, որոնց էներգիան մեծ կամ հավասար է Ակտիվացման էներգիաին։ Այսպիսի մասնիկների թիվը որոշվում է Բոլցմանի բաշխումով տես Բոլցմանի վիճակագը էլեկտրոնների թիվը ակտինիդների ատոմների վերջին երեք ենթամակարդակներում. Տարրի անվանումը Կարգահամարը Քիմիական նշանը. | Թորիում || 90 || Th || 2 || 6 || 10 || 0 || 2 || 6 || 2 || 2 | Պրոտակտինիում || 91 || Pa || 2 || 6 || 10 || 2 || 2 || 6 || 1 || 2 | Ուրան || 92 || U || 2 || 6 || 10 || 3 || 2 || 6 || 1 || 2 | Նեպտունիում || 93 || Np || 2 || 6 || 10 || 4 || 2 || 6 || 1 || 2 | Պլուտոնիում || 94 || Pu || 2 || 6 || 10 || 6 || 2 || 6 || 0 || 2 | Ամերիկիում || 95 || Am || 2 || 6 || 10 || 7 || 2 || 6 || 0 || 2 | Կյուրիում || 96 || Cm || 2 || 6 || 10 || 7 || 2 || 6 || 1 || 2 | Բերկլիում || 97 || Bk || 2 || 6 || 10 || 8 || 2 || 6 || 1 || 2 | Կալիֆոռնիում || 98 || Cf || 2 || 6 || 10 || 9 || 2 || 6 || 1 || 2 | էյնշտեյնիում || 99 || Es || 2 || 6 || 10 || 11 || 2 || 6 || 0 || 2 | Ֆերմիում || 100 || Fm || 2 || 6 || 10 || 12 || 2 || 6 || 0 || 2 | Մենդելենիում || 101 || Fm || 2 || 6 || 10 || 13 || 2 || 6 || 0 || 2 | Լոուրենցիում || 103 || Lr || 2 || 6 || 10 || 14 || 2 || 6 || 1 || 2

Առայժմ համընդունված անվանում չունի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։