«Ուղղաթիռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
'''Ուղղաթիռ''', ուղղաձիգ վերսլացք–վայրէջքով՝ [[օդ]]ից ծանր թռչող ապարատ, որի վերամբարձ ուժը և հորիզոնական ուղղությամբ քարշուժն ստեղծում են գրեթե հորիզոնական հարթության մեջ պտտվող մեկ կամ մի քանի կրող [[Պտուտակ|պտուտակ]]ները։ Ուղղաթիռի հնացած անվանումն է հելիկոպտեր։ Ուղղաթիռ կատարում է ուղղաձիգ վերսլացք առանց թափառքի և ուղղաձիգ վայրէջք առանց արգելակման ճանապարհ անցնելու, անշարժ «կախվում» է տրված բարձրության վրա և պտտվում ուղղաձիգ առանցքի շուրջը ցանկացած ուղղությամբ։ Թռիչքի ընթացքում շարժիչի հարկադրական անջատման դեպքում ուղղաթիռ կարող է ճախրավայրէջք կատարել՝ օգտագործելով կրող պտուտակների ինքնապտույտդ (ավտոռուոացիան)։ Թիակների շուրջը հոսքի խախտումը կանխելու և թռիչքի արագությունը մեծացնելու համար որոշ ուղղաթիռներին ավելացնում են մի փոքր թև։ Ըստ սկզբունքային սխեմաների ուղղաթիռները լինում են միապտուտակ, երկպտուտակ և բազմապտուտակ։ Դրանցից առավել տարածված են պոչային պտուտակով միապտուտակ (առանց թևի և թևով), երկպտուտակ համառանցք և երկայնական սխեմայով ուղղաթիռները։ Ցանկացած սխեմայի ուղղաթիռ բաղկացած է ճախրասավառնակից (ֆյուզելաժ, շասսի, կառավարման օրգաններ, էլեկտրա-, ռադիո- և նավարկության սարքավորում են), պտուտակային կրող համակարգից (կրող պտուտակներ), [[շարժիչ]]ային (ուժային) տեղակայանքից, փոխհաղորդակից։ Մեխանիկական հաղորդակով ուղղաթիռները բացի այդ, ունեն նաև պոչային պտուտակ և վերջինիս կառավարման համակարգ։ Ուղղաթիռը կարող է զարգացնել 350—370 կմ/Ժ արագություն։ Բեռնունակությունը 40 տ է, թռիչքի հեռավորությունը՝ 2000 կմ։ Ռուսաստանում ուղղաթիռի կառուցման առաջին փորձը կատարել է Ի․ Սիկորսկին։ [[1908 թվական|1908]]—[[1911 թվական|1911]]-ին նա կառուցել է երկու ուղղաթիռ, որոնք, սակայն, չէին թռչում։ [[1912 թվական|1912]]-ին Բ․ Ցուրևը կառուցել է միապտուտակ սխեմայով հելիկոպտերի մոդելը իսկական չափերով, որը ցուցադրվել է [[Մոսկվա]]յում Օդանավագնացության երկրորդ միջազգային, ցուցահանդեսում և արժանացել ոսկե [[Մեդալ|մեդալ]]ի։ [[1930 թվական|1930]]-ին նա կառուցել է առաջին փորձարարական ուղղաթիռ, որով և հիմք է դրվել հայրենական ուղղաթիռաշինության զարգացմանը։ Ուղղաթիռների սերիական արտադրությունը ԽՍՀՄ-ում սկսվել է [[1951 թվական|1951]]-ին՝ Մի-1 եռատեղ ուղղաթիռի թողարկումով։ Ուղղաթիռաշինությունը առավել մեծ զարգացում է ստացել [[ԽՍՀՄ]]-ում, [[ԱՄՆ]]-ում, [[Ֆրանսիա]]յում և [[Իտալիա]]յում։ Ուղղաթիռները լայնորեն կիրառվում են ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ՝ գյուղատնտեսության, տրանսպորտային և ուղևորների փոխադրումների համար, երկրաբանահետախուզական աշխատանքների ժամանակ, շինարարության մեջ (ուղղաթիռ-կռունկ), փրկարարական աշխատանքների համար, ռազմական գործում և այլուր։ Ուղղաթիռները մտնում են բոլոր խոշոր պետությունների զինված ուժերի կազմի մեջ և կիրառվում ըստ դրանց նշանակման։ Ուղղաթիռ օգտագործում են նաև ականազերծման, տրալների և նավերի բուքսիրման, ծովում և ցամաքում փրկիչ գործողություններ կատարելու, հրամանատարության կապն ապահովելու համար, որպես օդային հրամանատարական կետեր ևն։
 
{{ՀՍՀ}}
{{վիքիքաղվածք}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ուղղաթիռներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ուղղաթիռ» էջից