2292
edits
(ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում) |
No edit summary |
||
Դիալեկտիկական մատերիալիզմի ըմբռնմամբ բնությունը՝ իր վերացականության ու ընդհանրականության մեջ, ինքնաբավ է, ինքն իրենով պայմանավորված և այս իմաստով «բացարձակ», «առաջնային» է, այսինքն մատերիական է։ [[Գիտակցություն]]ն ինքը (իդեալականը) մատերիայի բնականոն զարգացման արգասիք է և այս առումով ներդաշնակված է նրա հետ։ Մատերիան և գիտակցությունը հակադրվում են միայն փիլիսոփայության հիմնական հարցի սահմաններում՝ որպես առաջնային և ածանցյալ, օբյեկտ և սուբյեկտ, մատերիական և իդեալական, օբյեկտիվ իրականություն ու դրա արտացոլում ևն։ Մատերիալիզմի դիալեկտիկական վերըմբռնումը հնարավորություն ընձեռեց հաղթահարելու նախորդ մատերիալիզմի մետաֆիզիկական ու մեխանիստական սահմանափակությունները և դրա շնորհիվ բացատրելու աշխարհի ինքնաշարժումը, նրա որակական բազմազանությունը, որակական անցումները մատերիայից գիտակցության՝ ինչպես պատմականորեն, այնպես և տրամաբանորեն, այսինքն՝ հաղթահարելու դժվարությունները այն հարցերում, որոնցում նախորդ մատերիալիզմը խոցելի էր իդեալիզմի կողմից։ Դիալեկտիկայի մատերիալիստական վերըմբռնմամբ դիալեկտիկան ազատագրվեց ծայրահեղ մտահայեցողականությունից (որը նրան հատուկ էր հատկապես [[Հեգել]]ի ուսմունքում) և ներկայացավ իբրև իրական-պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերում։ Հեգելյան դիալեկտիկայի մտահայեցողական բնույթի և իդեալիստական ելակետի հաղթահարումով մատերիալիստական դիալեկտիկան կամրջվեց փորձնական բնագիտության հետ։ Դիալեկտիկական մատերիալիզմի կազմավորման համար վճռական նշանակություն ունեցավ պատմության մատերիալիստական ըմբըռնումը․ դրանով ոչ միայն վերացվեց նախորդ մատերիալիզմի էական սահմանափակությունը, այլև պայմանավորվեցին դիալեկտիկա-մատերիալիստական ուսմունքի որոշիչ առանձնահատկությունները․ մարդու և հատկապես նրա գիտակցության ու ճանաչողության սոցիալական էության բացահայտումը, դրանց խարսխումը մարդու հասարակական-պատմական վերափոխիչ գործունեության վրա (որպես իմացության հիմքի, նպատակի ու ճշմարտության չափանիշի) և, միաժամանակ, մարդկային մտածողության ակտիվության մատնանշումն ու իմացության (մասնավորապես գիտության) հարաբերական ինքնուրույնության բացահայտումը։ Ուստի, դիալեկտիկական մատերիալիզմն իր խնդիրն է համարում ոչ միայն աշխարհի բացատրումը և դրա համար փիլիսոփայության մեթոդի մշակումը, այլև աշխարհի վերափոխումը։ Դիալեկտիկական մատերիալիզմի տեսանկյունից էապես ւիոխվում է փիլ․ հարաբերությունը բնագիտության և հասարակական գիտությունների նկատմամբ։ Դիալեկտիկական մատերիալիզմը մերժում է նախորդ փիլիսոփայության բնափիլիսոփայական նկրտումները։
Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, փիլիսոփայության տեսություն է աշխարհի (բնության, հասարակության և իմացության) զարգացման առավել ընդհանրական օրինաչափությունների մասին և անմիջականորեն մասնակցում է աշխարհի գիտական պատկերի ստեղծմանն ու արժեքավորմանը։ Նրա հետ համագործակցելով և նրա իսկ կոնտեքստում ձևավորվում են հիմնական գիտությունների աշխարհայացքային, իմացաբանական և մեթոդաբանական ընդհանրական նախա֊ դըրյալներն ու սկզբունքները (զարգացման, դետերմինիզմի, ամբողջականության սկզբունքները, հարաբերականության, լրացումայնության գաղափարները և այլն), մշակվում են ընդհանրական բնույթի տեսությունները՝ տարածության ու ժամանակի, համակարգա-կառուցվածքային, սեմիոտիկական և այլն։ Աշխարհայացքային, իմացաբանական ու մեթոդաբանական այս ֆունկցիաների իրականացմանն են ծառայում փիլ․ կատեգորիաների ու սկզբունքների համակարգը, հատկապես մատերիալիստական դիալեկտիկայի օրենքները և կատեգորիաները։
== Գրականություն ==
|
edits