«Դիցաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
'''Դիցաբանություն''', հոգևոր մշակույթի մաս, որի մեջ արտացոլված են նախնադարյան համայնական ևասարակարգիհասարակարգի մարդու աշխարհայացքը, նրա երևակայական պատկերացումները բնության ու հասարակության մասին և, գիտություն, որ ուսումնասիրում է դիցաբանական առասպելների էությունը, դրանց ծագման ու զարգացման օրինաչափությունները։ Որպես հոգևոր մշակույթի մաս և աշխարհը իմաստավորելու ու բացատրելու նախափիլիսոփայական մտածելակեյւպմտածելակերպ` դիցաբանությունը ձևավորվել է մարդկային գիտակցության զարգացման այն աստիճանում, երբ դեռևս միմյանցից սահմանազատված չեն եղել գիտելիքը, հավատն ու երևակայությունը, երբ նույնացվել են իրականն ու իդեալականը։ Չկարողանալով բացատրել բնական ու հասարակական երևույթները՝ նախամարդը մտացածին կապեր է վերագրել իրականությանը, տոհմային հարաբերություններով և մարդկային հատկանիշներով փորձել է բացատրել նաև «ոչ-ես»-ը, ստեղծել է զանազան ոգիների, կենդանակերպ ԷակնևրիԷակների, դյուցազունների և աստվածների hամակարգը։ Այս կամ այն բնագավառի երևույթների ընդհանրացված գաղափարը արաաևայավևլ է որևէ կատարյալ «մարդ էակի» աստծո, դիցուհու (աստվածուհու) կերպարում։ Այսպես, հունական [[Պոսեյդոն]]ը խորհրդանշել է ծովը և դրան առնչվող երևույթների բնորոշ հատկանիշները, հայկականում Արան՝ մեռնող ու հարություն առնող բնության, գարնան ու զարթոնքի գաղափարը ևն։ Ստեղծվել են դիցաբանական առասպելներ բնության մշտափոփոխ երևույթների, աշխարհի, երկնային մարմինների, մարդու և կենդանինևրիկենդանիների ծագման, պատմական այս կամ այն իրադարձության մասին։ Երբեմն աստվածացվել են նաև որևէ ցեղի կամ ժողովրդի կյանքում կարևոր դեր խաղացած պատմական անձնավորությոլևներըանձնավորությունները, իսկ որոշ աստվածներ ձեռք են բերել պատմական անձնավորության գծեր։
 
== Դիցաբանության ձևավորումը ==
Դիցաբանության ձևավորման համար կարևոր նշանակություն են ունեցել [[ֆետիշիզմ]]ը, տոտեմիզմը և [[ոգեպաշտություն]]ը։ Սկզբնական շրջանում դիցաբանությունը ըստ էության ձուլվել է այդ պատկերացումներին, հանդես եկել դրանց մեջ։ Հետագայում, հասարակության զարգացման ընթացքում, աստիճանաբար առաջացել է դիցաբանական ավելի բարձր աստիճանի վերացարկում, կազմավորվել են տարբեր ժողովուրդների մարդակերպ աստվածների համազգային դիցաբանները։ Նյութական անհավասարության մեծացմանն ու դասակարգերի առաջացմանը զուգընթաց ավելի է խորացել գլխավոր և երկրորդական աստվածների տարբերությունը, ընդգծվել նրանց նվիրապետությունը։ Աստվածները և կիսաստվածները (հերոսները) մարմնավորելով բնության որևէ տարերք, միաժամանակ ձեռք են բերել հասարակական-բարոյական նշանակություն՝ խորհրդանշելով չարի ոչնչացումը, բարին, գեղեցիկը, հերոսականը, հասարակական կարգը։