«Տիգրան Եսայան (նկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն

հայ նկարիչ
Content deleted Content added
Նոր էջ. '''Տիգրան Եսայան''' (1874 - 1921) - հայ նկարիչ։ Զապել Եսայանի ամուսինը։ Ծնվել է Կ. Պոլսում։ Մ...
(Տարբերություն չկա)

19:40, 16 Հուլիսի 2010-ի տարբերակ

Տիգրան Եսայան (1874 - 1921) - հայ նկարիչ։ Զապել Եսայանի ամուսինը։

Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով Փարիզ, կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին` աշակերտելով Ժան Պոլ Լորանին։

Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։

Զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների։ Ֆրանսերեն և թուրքերեն հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)` Միհրան ծածկանունով։

1900-ին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում։[1]

Աղբյուրներ

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 305.