«Միջնադարյան իսլանդական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Սագաներից բացի՝ իսլանդացիները ունեցել են ևս մեկ խոշոր ներդրում համաշխարհային գրականության մեջ՝ [[սկալդերի պոեզիա]]ն, որոնցից ամենահայտնին [[Էգիլ Սկալլագրիմսսոն]]ն է՝ Իսլանդիա կղզու առաջին բնակիչներից մեկը, ում հայրը արիաբար պայքարել է Նորվեգիայի թագավորների՝ [[Հարալդ Ա]]-ի և [[Էյրիկուր Ա]]-ի հետ, և ում կյանքը նկարագրված է [[Էգիլի մասին սագա|«Էգիլի մասին սագայում»]]: Այսպես է գրել Սկալլագրիմսսոնը սկալդական պոեզիայի մասին<ref name="''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185">''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.</ref>:{{քաղվածք|Երբ Հարալդ Գեղեցկածամը Նորվեգիայի թագավորն էր, տեղի է ունեցել Իսլանդիայի բնակեցումը: Հարալդը ուներ սկալդեր, և մարդիկ դեռ հիշում են նրանց երգերը և նաև երգերը բոլոր թագավորների մասին, ովքեր հետագայում իշխել են Նորվեգիայում: Մենք ճշմարտություն ենք համարում այն ամենը, ինչ գրված է այդ երգերում թագավորների արշավանքների կամ մարտերի մասին, զի, չնայած որ սկալդերը ունեն սովորություն գովաբանել այն թագավորին, որին ծառայում են, սակայն ոչ մի սկալդ չէր համարձակվի վերագրել նրան այն, ինչ, ինչպես բոլորին հայտնի է, ով լսում է, այդ թվում թագավորին, սուտ է ու հորինվածք: Դա կլիներ ծաղրանք, և ոչ գովաբանություն:|}}
 
===Քրիստոնեական գրականությունը==
13-14-րդ դարերում զարգացում էր ապրում քրիստոնեական գրականությունը, որը մեծ տեղ էր հատկացնում սովորական մարդուն՝ իր տառապանքներով. այն հասավ իր գագաթնակետին 14-րդ դարում, երբ Էյստեյն Աուսգրիմսսոնը գրեց «Լիլիա» պոեմը: Միջնադարյան քրիստոնեական իսլանդական գրականության ևս մեկ վառ ներկայացուցիչ է հանդիսանում Հաթլգրիմուր Պետուրսոնը իր «Օրհներգներ Տիրոջ չարչարանքների մասին» պոեմով<ref name="bse.sci-lib.com">[http://bse.sci-lib.com/article056732.html Исландия (государство)] Большая советская энциклопедия</ref>: Միջնադարյան Իսլանդիայում, բացի հոգևոր պոեմներից, քրիստոնեական գրականության հիմնական ժանրերից էր նաև ռիմերը՝ պարային [[բալլադ]]ները, որոնք կղզի էին թափանցել [[Ֆրանսիա]]յից [[Նորվեգիա]]յի և [[Դանիա]]յի տարածքով: Այդ բալլադները, միաձուլվելով սկալդական պոեմների հետ, հիմք ն դարձել նոր ժանրի հայտնվելուն: Ամենավաղ ռիմերից մեկը գրի է առնվել 14-րդ դարում իսլանդական ամենամեծ միջնադարյան մատյանում՝ «Տափակ կղզու գրքում»:
 
== Ծանոթագրություններ ==