«Միջնադարյան իսլանդական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
==Իսլանդական սագաները==
[[Պատկեր:Edda.jpg|thumb|left|225px|18-րդ դարում թողարկված «Կրտսեր Էդդայի» տիտղոսաթերթը]]
[[Իսլանդական գրականություն]]ը ունի դարերի վաղեմություն. Նրա արմատները հասնում են հին սկանդինավյան [[ժողովրդական բանահյուսություն|ժողովրդական բանահյուսությանը]]: Մեզ են հասել տասնյակ իսլանդական [[սագա]]ներ, որոնք համարվում են [[Եվրոպա]]յի միջնադարյան գրականության լավագույն օրինակներից: Ամենահայտնի սագաներից են [[Նյալի մասին սագան|«Նյալի մասին սագան»]] և [[Գիսլիի մասին սագան|«Գիսլիի մասին սագան»]] են: Մեծ արժեք ունեն նաև «Յոմսվիկինգների մասին սագան», «Ինգլինգների մասին սագան» և «Կնուտի սերունդների մասին սագան»<ref name="''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185">''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.</ref><ref>''Margaret Clunies Ross'' Old Icelandic Literature and Society. Cambridge: Cambridge University Press, 2009. — 352 pages. — ISBN 0-521-11025-4.</ref>: Թագավորական սագաները պատմություններ են [[Նորվեգիա]]յի պատմությունից մինչև 13-րդ դարի կեսերը, որոնցից ամենահայտնին [[Սնորրի Ստուրլուսոն]]ի կողմից գրված «Հեյմսկրինգլան» է:
 
==Էդդաները==
[[Պատկեր:Edda.jpg|thumb|left|225px|18-րդ դարում թողարկված «Կրտսեր Էդդայի» տիտղոսաթերթը]]
Սնորրի Ստուրլուսոնի կողմից, բացի «Հեյմսկրինգլա» սագայից, գրվել է նաև «[[Կրտսեր Էդդա]]ն», որը «[[Ավագ Էդդա]]յի» հետ միասին համարվում է իսլանդական միջնադարյան գրականության քնարը: Չորս մասերից բաղկացած «Կրտսեր Էդդան» պարունակում է գերմանասկանդինավյան դիցաբանության վրա հիմնված բազմաթիվ պոեմներ: 13-14-րդ դարերում գրի են առնվել հին ժամանակների սագաները, որոնցում պատմվում էր մինչև 10-րդ դարը տեղի ունեցած դեպքերի մասին<ref name="''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185">''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.</ref><ref>''Стеблин-Каменский М. И.'' Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М: АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.</ref>
 
==Սկալդերի պոեզիան==
Սագաներից բացի՝ իսլանդացիները ունեցել են ևս մեկ խոշոր ներդրում համաշխարհային գրականության մեջ՝ [[սկալդերի պոեզիա]]ն, որոնցից ամենահայտնին [[Էգիլ Սկալլագրիմսսոն]]ն է՝ Իսլանդիա կղզու առաջին բնակիչներից մեկը, ում հայրը արիաբար պայքարել է Նորվեգիայի թագավորների՝ [[Հարալդ Ա]]-ի և [[Էյրիկուր Ա]]-ի հետ, և ում կյանքը նկարագրված է [[Էգիլի մասին սագա|«Էգիլի մասին սագայում»]]: Այսպես է գրել Սկալլագրիմսսոնը սկալդական պոեզիայի մասին<ref name="''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185">''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.</ref>:{{քաղվածք|Երբ Հարալդ Գեղեցկածամը Նորվեգիայի թագավորն էր, տեղի է ունեցել Իսլանդիայի բնակեցումը: Հարալդը ուներ սկալդեր, և մարդիկ դեռ հիշում են նրանց երգերը և նաև երգերը բոլոր թագավորների մասին, ովքեր հետագայում իշխել են Նորվեգիայում: Մենք ճշմարտություն ենք համարում այն ամենը, ինչ գրված է այդ երգերում թագավորների արշավանքների կամ մարտերի մասին, զի, չնայած որ սկալդերը ունեն սովորություն գովաբանել այն թագավորին, որին ծառայում են, սակայն ոչ մի սկալդ չէր համարձակվի վերագրել նրան այն, ինչ, ինչպես բոլորին հայտնի է, ով լսում է, այդ թվում թագավորին, սուտ է ու հորինվածք: Դա կլիներ ծաղրանք, և ոչ գովաբանություն:|}}
 
===Քրիստոնեական գրականությունը=
13-14-րդ դարերում զարգացում էր ապրում քրիստոնեական գրականությունը, որը մեծ տեղ էր հատկացնում սովորական մարդուն՝ իր տառապանքներով. այն հասավ իր գագաթնակետին 14-րդ դարում, երբ Էյստեյն Աուսգրիմսսոնը գրեց «Լիլիա» պոեմը: Միջնադարյան քրիստոնեական իսլանդական գրականության ևս մեկ վառ ներկայացուցիչ է հանդիսանում Հաթլգրիմուր Պետուրսոնը իր «Օրհներգներ Տիրոջ չարչարանքների մասին» պոեմով<ref name="bse.sci-lib.com">[http://bse.sci-lib.com/article056732.html Исландия (государство)] Большая советская энциклопедия</ref>:
 
== Ծանոթագրություններ ==