«Միջնադարյան իսլանդական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Միջնադարյան իսլանդական գրականություն''' — իսլանդական գրականությունը 9-րդ դարից մինչև 18-րդ դար...»:)
 
 
==Իսլանդական սագաները==
[[Իսլանդական գրականություն]]ը ունի դարերի վաղեմություն. Նրա արմատները հասնում են հին սկանդինավյան [[ժողովրդական բանահյուսություն|ժողովրդական բանահյուսությանը]]: Մեզ են հասել տասնյակ իսլանդական [[սագա]]ներ, որոնք համարվում են [[Եվրոպա]]յի միջնադարյան գրականության լավագույն օրինակներից: Ամենահայտնի սագաներից են [[Նյալի մասին սագան|«Նյալի մասին սագան»]] և [[Գիսլիի մասին սագան|«Գիսլիի մասին սագան»]] են: Մեծ արժեք ունեն նաև «Յոմսվիկինգների մասին սագան», «Ինգլինգների մասին սագան» և «Կնուտի սերունդների մասին սագան»<ref name="''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185">''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.</ref><ref>''Margaret Clunies Ross'' Old Icelandic Literature and Society. Cambridge: Cambridge University Press, 2009. — 352 pages. — ISBN 0-521-11025-4.</ref>: Թագավորական սագաները պատմություններ են [[Նորվեգիա]]յի պատմությունից մինչև 13-րդ դարի կեսերը, որոնցից ամենահայտնին [[Սնորրի Ստուրլուսոն]]ի կողմից գրված «Հեյմսկրինգլան» է:
 
==Էդդաները==
Սնորրի Ստուրլուսոնի կողմից, բացի «Հեյմսկրինգլա» սագայից, գրվել է նաև «[[Կրտսեր Էդդա]]ն», որը «[[Ավագ Էդդա]]յի» հետ միասին համարվում է իսլանդական միջնադարյան գրականության քնարը: Չորս մասերից բաղկացած «Կրտսեր Էդդան» պարունակում է գերմանասկանդինավյան դիցաբանության վրա հիմնված բազմաթիվ պոեմներ: 13-14-րդ դարերում գրի են առնվել հին ժամանակների սագաները, որոնցում պատմվում էր մինչև 10-րդ դարը տեղի ունեցած դեպքերի մասին<ref name="''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185">''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.</ref><ref>''Стеблин-Каменский М. И.'' Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М: АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.
 
== Ծանոթագրություններ ==