«Ֆոտոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
No edit summary
Տող 257.
}}</ref>, այդ պատճառով նրա լիցքային զույգությունը բացասական է և հավասար է -1։
Ֆոտոնը [[բոզոն]] է, մասնակցում է էլեկտրամագնիսական և ձգողական փոխազդեցություններին։ Ինչպես նշվեց, չունի էլեկտրական լիցք, բացի այդ, վակուումում չի տրոհվում` կայուն (ստաբիլ) է։ Ֆոտոնը կարող է գտնվել բևեռացման երկու վիճակներից որևէ մեկում և նկարագրվել երեք տարածական պարամետրերով` ալիքային վեկտորի բաղադրիչներով, ինչով որոշվում է նրա <math>~\lambda</math>ալիքի երկարությունը և տարածման ուղղությունը։
Բնական բազմաթիվ պրոցեսներում ֆոտոն է ճառագայթվում։ Օրինակ, արագացումով շարժվող էլեկտրական լիցքի դեպքում, ատոմի կամ միջուկի` գրգռված վիճակից ավելի փոքր էներգիայով վիճակի անցնելու դեպքում կամ էլեկտրոն-պոզիտրոն զույգի [[անիհիլացիա]]յի ժամանակ։<ref>Նշենք, որ անիհիլացիայի ժամանակ ճառագայթվում է ոչ թե մեկ, այլ` երկու ֆոտոն, քանի որ բախվող մասնիկների զանգվածների կենտրոնի համակարգում մասնիկների գումարային իմպուլսը հավասար է զրոյի, իսկ ճառագայթված մեկ ֆոտոնը միշտ կունենար ոչ զրոյական իմպուլս։ [[Իմպուլսի պահպանման օրենքըօրենք]]ը պահանջում է ընդհանուր զրո իմպուլս ունեցող առնվազն երկու ֆոտոնի մասնակցություն, իսկ ֆոտոնների էներգիան, հետևաբար` նաև հաճախությունը որոշվում են [[էներգիայի պահպանման օրենքից։օրենք]]ից։ Անիհիլյացիայի պրոցեսը գերիշխող է նյութի միջով բարձր էներգիա ունեցող գամմա ճառագայթման տարածման ժամանակ</ref>։
Եթե ֆոտոնի էներգիան հավասար է <math>~E</math>, ապա <math>\vec{p}</math> իմպուլսը էներգիայի հետ կապված է <math>~E=cp</math> առնչությամբ, որտեղ <math>~c</math>-ն լույսի արագությունն է (ֆոտոնի շարժման արագությունը)։ Համեմատության համար նշենք, որ [[հարաբերականության հատուկ տեսություն|հարաբերականության հատուկ տեսության]] համաձայն, ոչ զրոյական հանգստի զանգված ունեցող մասնիկի համար զանգվածի և իմպուլսի կապը էներգիայի հետ որոշվում է <math>~E^{2}=c^{2}p^{2}+m^{2}c^{4}</math> բանաձևով։
[[Վակուում]]ում ֆոտոնի էներգիան և իմպուլսը կախված են միայն նրա <math>~\nu</math> հաճախությունից (կամ, որ նույնն է, <math>~\lambda=c/\nu</math> [[ալիքի երկարություն]]ից).
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆոտոն» էջից