«Զիգմունդ Ֆրոյդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը ՝ ո → ը՝ ո (5) oգտվելով ԱՎԲ
Տող 8.
 
== Կենսագրություն ==
Զիգմունդ Ֆրոյդի ամբողջական անունը Սիգիզմունդ Շլոմո Ֆրոյդ է։ 1860 թ-ին Զիգմունդ Ֆրոյդի ընտանիքը տեղափոխվում է [[Վիեննա]], որտեղ և ապագա հանրաճանաչ գիտնականը ապրում է շուրջ 80 տարի։ Ընտանիքի 8 երեխաներից միայն նա էր աչքի ընկնում իր յուրահատուկ ընդունակություններով և ուսման հանդեպ ծարավով։ Այդ իսկ պատճառով ծնողները ձգտում էին ստեղծել նրա համար առավելագույնս լավ պայմաններ, որպեսզի վերջինս կարողանար ամբողջովին տրվել ուսմանը։ Գերազանց ավարտելով գիմնազիան նա 17 տարեկանում ընդունվում է Վիեննայի հանրահռչակ համալսարանը։ Նա հիշում է, որ մանուկ հասակում նա ուզում էր դառնալ զինվորական կամ գեներալ, բայց քանի որ նա [[հրեա]] էր, իսկ հրեաների իրավունքները սահմանափակ էին, նա դառնում է բժիշկ։ Նրա համար յուրահատուկ հետաքրքրություն էին ներկայացնում [[բնական գիտություններ]]ը. հայտնագործությունները, որոնք [[19-րդ դար]]ի կեսերին մեծ հեղափոխություն կատարեցին գիտական ասպարեզում՝ գցելով օրգանիզմի և կենդանի բնության մասին գիտելիքների հիմքը։ Այդ ժամանակի հայտնագործություններից՝ [[էներգիայի պահպանման օրենքիցօրենք]]ից և [[Չարլզ Դարվին]]ի [[Դարվինիզմ|էվոլյուցիոն ուսմունքից]], Ֆրոյդը համոզվում էր նրանում որ գիտական իմացությունը դա երևույթի պատճառականության իմացությունն է՝ փորձի խիստ հսկողության տակ։ [[Օրգանիզմ]]ը նա պատկերացնում էր որպես էներգիայով լիցքավորված մի ապարատ, որը լիցքաթափվում է կամ նորմալ կամ ախտաբանական հակազդումներով։ Ֆրոյդի վրա մեծ ազդեցություն թողեց իր ուսուցման ընթացքում հայտնի հոգեբան Էռնեստ Բրյուկեն, որը առաջ քաշեց այն գաղափարը, որ բոլոր կենդանի օրգանիզմները իրենցից ներկայացնում են դինամիկ էներգետիկ համակարգ, որոնք ենթարկվում են ֆիզիկական համակարգին։ Ֆրոյդը այս գաղափարին շատ լուրջ մոտեցում ցույց տվեց և հետագայում հիմնվելով դրա վրա՝ զարգացրեց հոգեկանի գործընթացների մասին իր տեսությունը։ Ֆրոյդը ուսանողական տարիներին շատ ակտիվ էր և առաջին ձեռքբերումները հենց այդ ժամանակ եղան, երբ նա հայտնաբերեց, որ [[կոկաին]]ը կարող է օգտագործվել մի շարք հիվանդությունների բուժման համար։ [[1881 թվական]]ին Ֆրոյդը ավարտեց համալսարանը և գործի անցավ Գլխուղեղի կենսաբանության ինսիտուտում և սկսեց զբաղվել հասուն մարդու և [[սաղմ]]ի [[գլխուղեղ]]ների համեմետական ուսումնասիրություններով։ Քանի որ գիտական բնագավառում նա առաջ գնալու հանրավորություններ չուներ այդ ժամանակ առկա հակասեմիտիզմի պատճառով և նաև այն, որ նրան այդքան էլ դուր չէր գաlիս [[փորձարարական բժշկություն]]ը, նա սկսեց զբաղվել նյարդաախտաբանությամբ։ Բացի այդ Ֆրոյդը սիրահարվեց և ստիպված էր լավ վարձատրվող աշխատանք գտնել։ [[1888 թվական]]ին Ֆրոյդի կարիերայում նշանակալի փոփոխություն տեղի ունեցավ։ Նա տեղափոխվեց [[Փարիզ]] և այնտեղ ծանոթացավ հայտնի նյարդաբան, հոգեթերապևտ [[Ժան Մարտեն Շառկո]]յի հետ։ Շառկոն ուսումնասիրում էր [[հիսթերիա]]յի առաջացման պատճառները և բուժման մեթոդներ էր մշակում։
 
Հիսթերիայով հիվանդների մոտ առաջանում են վերջույթների անշարժացում, կուրություն, խլացում։ Բուժման համար Շառկոն օգտագործում էր ներշնչման և [[հիպնոս]]ի մեթոդները։ Չնայած նրան, որ Ֆրոյդը հիացած էր Շառկոյի գործով, հետագայում նա ժխտեց հիպնոսի և ներշնչման օգտագործման առկայությունը [[հոգեթերապիա]]յում։ Շատ կարճ ժամանակահատվածում Փարիզի Սալպետրիեռ հիվանդանոցում նյարդաբանից դառնում է հոգեթերապևտ։ [[1886 թվական]]ին Ֆրոյդը ամուսնանում է Մարտա Բեյնարսի հետ։ Նրանք երեք տղա և երեք աղջիկ են ունենում, նրա փոքր աղջիկը՝ [[Աննա Ֆրոյդ]]ը, գնում է իր հոր հետքերով և դառնում մանկական հոգեվերլուծության առաջավոր ներկայացուցիչներից մեկը։ 80-ական թվականներին Ֆրոյդը համագործակցում է հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի հետ։ Նրանք համատեղ զբաղվում էին հիսթերիայի պատճառների հոգեբանական ուսումնասիրությամբ և այդ հիվանդության հոգեթերապևտիկ մեթոդների հետազոտությամբ։ Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը 1895 թվականին տպագրված «Հիսթերիայի հետազոտություն» գիրքն է, որտեղ նրանք հայտնաբերեցին, որ հիսթերիկ նախանշանները տրավմատիկ իրադարձությունների մասին ճնշված հիշողություններն են։