«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 56.
 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության առաջին իսկ օրերից պատրաստակամություն է հայտնել զարգացնելու երկկողմ և բազմակողմ հարաբերություններ աշխարհի տարբեր երկրների հետ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համահունչ։ 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ռազմական գործողություններ սկսելով Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որը տևեց մինչև 1994թ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ձևավորվել է պատերազմական ծանր պայմաններում երկրի արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացվածությունն ապահովելու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների հետ հարաբարություններ հաստատելու և զարգացնելու անհրաժեշտությամբ։ 1993 թվականի հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով սկիզբ դրվեց ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությանը։ ԼՂՀ ՊԿԿ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Արկադի Ղուկասյանը ստանձնեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Հետագայում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել են Նաիրա Մելքումյանը 1997-2002, Աշոտ Ղուլյանը 2002-2004, Արման Մելիքյանը, Գեորգի Պետրոսյանը, Վասիլի Աթաջանյանը։ 2012 թվականի սեպտեմբերից ԼՂՀ արտաքին գործերի նախարարն է Կարեն Համբարձումի Միրզոյանը։
 
==Նախկին նախարարներ==