«Դիֆուզ տոքսիկ խպիպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Կլինիկական պատկեր և դիագնոստիկա ==
Կլինիկական սիմպտոմները հիմանկանում պայմանավորված են տարբեր օրգան համակարգերի վրա, ավելցուկային քանակությամբ առկա, թիրեոիդ հորմոնների ազդեցությամբ։ Դիֆուզ տոքսիկ խպիպին բնորոշ է ախտանիշների հետևյալ տրիադան՝ ''[[խպիպ]]'', ''[[տախիկարդիա]]'', և ''էկզոֆթալմ''։ Արտաքին զննմամբ՝ գեղձը հիմնականում մեծացած է լինում ամբողջ ծավալով (երկու բլթերը և նեղուցը), անցավ է, էլաստիկ կոնսիստենցիայի, շարժուն կլման ակտի ժամանակ։ Սրիտ–անոթայինՍիրտ–անոթային համակարգի ախտահարումը արտահայտվում է մշտական [[տախիկարդիա]]յով, մշտական կամ պարոքսիզմալ [[տախիառիթմիա]]յով, զարկերակային բարձր ճնշումով, միոկարդոդիստրոֆիայի (սրտամկանի ապաճում) զարգացումով՝ ''թիրեոտոքսիկ սիրտ''։ Ակնային ախտանիշների առաջացման պատճառ է համարվում անկագնդիակնագնդի և վերին կոպի մկանային տոնուսի կայուն բարձրացումը, որը պայմանավորված է ավելցուկային քանակությամբ առկա թիրեոիդ հորմոններով։ Ակնային ախտանիշներից են՝
* Շտելվագի ախտանիշ – աչքերի հազվադեպ թարթում
* Գրեֆեյի ախտանիշ — դանդաղ ներքև տեղաշարժվող առարկայի վրա տեսողության ֆիքսացիայի ժամանակ վերին կոպի հետ մնալը (վերին կոպի և ծիածանաթաղանթի միջև մնում է սկլերայի սպիտակ շերտ)
* Դալրիմպլի ախտանիշ — էկզոֆթալմ
* Ելինեկի ախտանիշ — պիգմենտավորում աչքերի շուրջ
* Ժոֆֆրուայի ախտանիշ–ախտանիշ – վերև նայելու ժամանակ ճակատի կնճռոտման բացակայություն:
Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումը դիֆուզ տոքսիկ խպիպի ժամանակ արտահայտվում է՝ դյուրհոգնելիությամբ, դյուրգրգռականությամբ, ուշադրության իջեցմամբ, քաոսային և անարդյունք գործունեությամբ, քնի խանգարումով, գերքրտնարտադրությամբ, դեմքի կարմրությամբ։ Բնորոշ է նաև ձեռքի մատների տրեմորը (թրթռում)՝ Մառի ախտանիշ և ամբողջ մարմնի տրեմորը՝ հեռագրասյան ախտանիշ։
Տարբերում են թիրեոտոքսիկոզի ծանրության 3 աստիճան
# թեթև–թեթև – պուլսը մինչև 100 զ/ր, թույլ արտահայտված սիմպտոմատիկա
# միջին–միջին – պուլսը մինչև 120 զ/ր, մարնի զանգվածի կորուստ մինչև 20%, տրեմոր, թուլություն
# ծանր–ծանր – պուլսը 120 զ/ր–ից ավելի, շողացող առիթմիա, թիրեոտոքսիկ փսիխոզ, [[սրտային անբավարարություն]] և [[կախեքսիա]]:
 
== Բուժում ==