«Եզդիականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Եզդիական դավանանքում կան դեռևս շատ բաներ, որոնք պարզված չեն: Այս հետաքրքիր կրոնի մասին կան բազմաթիվ հ...
(Տարբերություն չկա)

12:17, 15 Հուլիսի 2010-ի տարբերակ

Եզդիական դավանանքում կան դեռևս շատ բաներ, որոնք պարզված չեն: Այս հետաքրքիր կրոնի մասին կան բազմաթիվ հակասական տեղեկություններ: Օրինակ եզդիական որևէ աստվածության մասին եզդիկան տարբեր լեգենդներում կան տարբեր տեղեկություններ, որոնք միանգամայն հակասում են միմանց, իսկ սրանք էլ կարող են իրենց հերթին հակասել եզդիական հոգևորականների վկայություններին: Սա պայմանավորված է եզդիականության բավական ուշ ծագման, մյուս համաշխարհային կրոնների նման հոգևոր ուժեղ կենտրոն չունենալու հանգամանքով: Եզդիականությունը ավելի շուտ կարելի բնորոշել որպես առանձին հավատալիքների կոմպլեքս, քան իսլամի և քրիստոնեության նման դոգմատիկ կրոն: Եզդիականությունը շուրջ 200 տարվա ուսումնասիրության պատմություն ունի, սակայն այդպես էլ չի պարզվել այս կրոնական ուղղության և ծագման խնդիրը: Եզդիականության մասին աշխատություններում մենք շատ հաճախ հանդիպում ենք այս կրոնի սինկրետիկ լինելու մասին վկայությունների: Գիտնականների մի մասը սխալ կերպով համարում են, որ եզդիականությունը հանդիսանում է զրադաշտականության, քրիստոնեության, մահմեդականության և նույնիսկ բուդդայականության ու մովսիսականության խառնուրդ: Այս կրոնների ազդեցությունը և դրա հետևանքով առաջացած տարրերը իհարկե կան եզդիականությունում, սակայն դա չի կարելի գերագնահատել: