«Գևորգ Ախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 3.
Անմիջական մասնագիտությանը զուգընթաց Ախվերդյան ծավալել է գրական–հասարակական բազմակողմանի գործունեություն, զբաղվել բանասիրությամբ, բարբառագիտությամբ, պատմության հարցերով։ Հայ բանասիրությունը Ախվերդյանին է պարտական Գահնամակի հայտնաբերման համար։ Սասնակցել է [[Կովկաս]]յան երկրամասի ոսկու արդյունահանման նախագծի մշակմանը, ղեկավարել Կովկասյան ուսումնական օկրուգի դասագրքեր հաստատող կոմիտեի հայոց լեզվի բաժինը։ Հանդես է եկել նաև համքարային կազմակերպությունների պաշտպանությամբ, գրել ուսումնասիրություն [[Թիֆլիս]]ի համքարությունների մասին։ Ախվերդյանը հետաքրքրվել է հայ ժողովրդական բանահյուսությամբ, հավաքել հայ աշուղների ստեղծագործությունները՝ հրատարակելու մտադրությամբ։ Բժիշկ Հովհաննես Փանդայանի մոտ հայտնաբերել է [[Սայաթ–Նովա]]յի «Դավթար»–ը և ամբողջ եռանդով նվիրվել դրա վերծանմանը, ապա՝ հրատարակմանը։ «Դավթար»–ում նա գտել է 114 ադրբեջաներեն երգ՝ գրված հայկական տառերով, 46 հայերեն երգ՝ վրացական տառերով և մի քանի վրացերեն երգեր։ Վերծանել է հայերեն երգերը, դրանց գրառման համար մշակել հնչյունային տառադարձման հատուկ համակարգ։ Ա–ի՝ Սայաթ–Նովային նվիրված գիրքը («Գուսանք», հ. 1) լույս է տեսել Մոսկվայում, [[1852]] թվականին։ Երգերի հրատարակությանը Ախվերդյանը կցել է առանձնակի ուսումնասիրություն [[Թիֆլիս]]ի բարբառի մասին՝ փաստորեն հիմնադրելով հայ բարբառագիտությունը («Թիֆլիզու բարբառի մի քանի հատկություններու վրա»)։ Ախվերդյանը քննաբար ներկայացրել է այդ բարբառի ձևաբանական համակարգը, օրինակներով ցույց տվել գոյականների, դերանունների հոլովման և բայերի խոնարհման բնորոշ առանձնահատկությունները։ Երգերին կցած առաջաբանում շոշափել է դրանց ուղղագրությանը, գրաբարի և որոշ հայ բարբառների ծագմանը վերաբերող հարցեր։ Գիտական որոշակի արժեք ունեն հատկապես Սայաթ–Նովայի երգերի ծանոթագրությունները, ուր Ա. բացատրել է փոխառյալ և անհասկանալի բառերը, բարբառային հատուկ քերականական ձևերն ու իրողությունները։ Ախվերդյանի հավաքած հայ աշուղական երգերի 2-րդ հատորը («Գուսանք», համար 2) լույս է տեսել [[1903]] թվականին, [[Թիֆլիս]]ում, նրա դստեր՝ Մանե Ախվերդյանի հրատարակությամբ։ Ախվերդյանի տպագրության է պատրաստել նաև Պետրոս դի Սարգիս Գիչանենցի օրագրերը՝ [[Ջուղա]]յի բարբառի ուսումնասիրությամբ։ Գրել է «Նյութեր Վրաստանի պատմության համար՝ հայկական աղբյուրների հաղորդած տեղեկություններով» աշխատությունը (անտիպ), որը պահպանվում է [[Երևան]]ի գրականության և արվեստի թանգարանում։ Մահացել է [[նոյեմբերի 17]]-ին, [[Թիֆլիս]]ում։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]]
[[Կատեգորիա:Հայ բժիշկներ]]