«Օբյեկտիվիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 23 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{Թարմացնել}}
'''Օբյեկտիվիզմ''', աշխարհայացքային դիրքորոշում, որի հիմքում ընկած է ճանաչողության կողմնորոշումը դեպի սոցիալ-քաղաքական «չեզոքությունը», սոցիալ-քննադատական գնահատականներից, արժեքների և նպատակների մասին դատողություններից, աշխարհայացքային և բարոյական պրոբլեմներից, հատկապես կուսակցական հետևություններից ձեռնպահ մնալը։ Քարոզելով գիտելիքի օբյեկտիվություն, օբյեկտիվիզմը իրականում ոչ միայն սահմանափակում է գիտելիքը, այլև քողարկում սոցիալական և դասակարգային սուբյեկտիվիզմը։ Հասարակական գիտություններում օբյեկտիվիզմին բնորոշ է հրաժարումը դասակարգային վերլուծությունից։ [[Վլադիմիր Լենին|Վլադիմիր Իլյայի Լենին]]ն ընդգծել է, որ մարքսիստը օբյեկտիվիստից ավելի հետևողականորեն է կիրառում իր օբյեկտիվիզմը, բարձրանալով մինչև գիտական, օբյեկտիվ կուսակցականաթյունը։ Արդի բուրժուական փիլիսոփայության մեջ օբյեկտիվիզմը արտահայտվում է պատմական սուբյեկտների ակտիվ գործողությունները իրային–տեխնիկական գործոնների հետևանքներին, իսկ սոցիալական հակասությունները՝ տեխնիկական ռացիոնալացման թերություններին հանգեցնելու միտումով։ Օբյեկտիվիզմի նորագույն ձև է [[սցիենտիզմ]]ը։ Մերժելով օբյեկտիվիզմը, մարքսիզմը միաժամանակ բացահայտում է դրա ջատագովական սոցիալական ֆունկցիան։
 
8988

edits