«Ժան Տեր-Մերկերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է [[Մեծ եղեռն]]ից փրկված և [[Մարսել]]ում ծնված ծնողների ընտանիքում: 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը` կատարելով [[Ֆելիքս Մենդելսոն]]ի և [[Անտոնիո Վիվալդի]]ի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։
 
[[1948]] թվականին ընտանիքի հետ ներգաղթել է [[Հայաստան]], որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով: Ժանի ուսուցիչներն են լինում հայրը` Երվանդը, [[Կարպ Դոմբաև]]ը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և [[Դավիդ Օյստրախ]]ը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ):
 
[[Պրահա]]յում ([[1956]]) և [[Փարիզ]]ում ([[1961]], [[Մարգերիտ Լոնգ]]ի և [[Ժակ Տիբո]]յի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի: Նրան առաջարկում են մնալ [[Մոսկվա]]յում, բայց նա վերադառնում է [[Երևան]], սկսեց դասավանդել [[Կոմիտասի անվան կոնսերվատորիա]]յում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում: