«Ստեփանոս Սապահ-Գյուլյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ կետադրական, փոխարինվեց: → (6) |
||
Տող 1.
{{Անձ
|մասնագիտություն =հրապարակախոս}}
'''Ստեփանոս Սապահ-Գյուլյան'''
[[Հնչակյան կուսակցություն|Հնչակյան կուսակցության]] առաջնորդներից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Եղել է ծննդավայրի, ապա՝ Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ և նույն շրջանի դպրոցների թեմական տեսուչ, մեծապես նպաստել լուսավորության զարգացմանը։ Հայրենասիրական ելույթների համար, որոնց նպատակն էր զարթնեցնել աշակերտների ագգային ինքնագիտակցությունը, [[1887]] թվականին բանտարկվել է, ցարական դատարանը ղատապարտել է 8 տարվա ազատազրկման։ Բայց հենց նույն տարում փախել է բանտից, անցել [[Պարսկաստան]], ապա՝ Վան-Վարագ, [[Մուշ]], [[Երուսաղեմ]]։ [[1890]]-[[1895]] թվականներին սովորել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում, պաշտպանել դիպլոմ «[[Արևելյան հարց]]» թեմայով։ 1894 թվականից անդամագրվել է հնչակյան կուսակցությանը. կուսակցական գործունեություն է վարել [[Անգլիա]]յում, [[Բուլղարիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, խմբագրել «Հնչակ» թերթը։ [[1903]] թվականին Բոստոնում հիմնել է «Երիտասարդ [[Հայաստան]]» թերթը։ [[1908]] թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո Սապահ-Գյուլյանը գործել է Թուրքիայում։
Սկզբից ևեթ անվստահություն է հայտնել երիտթուրքական շարժմանը՝ ազգային հարցում երիտթուրքերին համարելով [[Աբդուլ Համիդ]] ll-ի քաղաքականության հետևորդներ, Սապահ-Գյուլյանը գտնում էր, որ հնչակյան կուսակցությունը Թուրքիայում պետք է գործի ընդհատակյա, տանի հեղափոխական ազգ-ազատագրական պայքար։ Սակայն կուսակցության մեջ հաղթեցին բացահայտ ընդդիմության կողմնակիցները։ Եվ միայն [[1913]] թվականին հնչակյանները պաշտոնապես որդեգրեցին Սապահ-Գյուլյանի առաջարկած քաղաքական գիծը, սակայն պահը և նախաձեռնությունն արդեն բաց էին թողնված, երիտթուրքերը ջախջախեցին կուսակցությունը՝ վերացնելով մի լուրջ խոչընդոտ հայերի ցեղասպանությունն իրագործելու ճանապարհին։ Սապահ-Գյուլյանը գրել է մի շարք աշխատություններ [[հայ]]կական հարցի ու հայերի ցեղասպանության մասին։ [[1900]]-[[1901]] թվականներին «Հնչակում» հրապարակել է «[[Երիտասարդ Թուրքիա]]» [[հոդված]]աշարը, որտեղ առաջ է քաշել
{{ՀՀ}}
|