«Սասունի ապստամբություն (1904)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (3)
չ կետադրական, փոխարինվեց: → (6)
Տող 4.
1904թ.-ի գարնանը [[քուրդ|քրդական]] զինված ուժերը արշավում են [[Խիանք]] և [[Խուլփ]] բնակավայրերի ուղղությամբ, սակայն ջախջախվում։
 
Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքը [[Քեոսե Բինբաշի|Քեոսե Բինբաշուի]] գլխավորությամբ հյուսիսից [[Կեփ]], [[Սեմալ]], [[Խզըլաղաճ]] գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել [[Ալիանք]] և [[Շենիկ]]։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է [[Հրայր Դժոխք|Դժոխք Հրայրը]] (Ա. Ղազարյան)։ [[Տափըկ]] գյուղում հաստատվել է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկի Օզանյանի]] ջոկատը՝ խանգարելով [[Գելիեգուզան]] շարժվող թշնամու առաջխաղացումը։ [[Իշխանաձոր]]ի և [[Տալվորիկ]]ի պաշտպանական ուժերը գլխավորել է [[Գևորգ Չաուշ]]ը, իսկ [[Չայի գլուխ]] կոչվող շրջանը պաշտպանել են [[Հաճի]]ն (Հ. Կոտոյան), [[Սեբաստացի Մուրադ]]ը և [[Սպաղանաց Մակար]]ը։
 
Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան թուրքերի առաջարկի՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895թ.-ի «[[Մայիսյան բարենորոգումներ]]ը»։ 1904.-ի ապրիլի 14-ին և 15-ին [[Մերկեր]] գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայկական զինյալ ստորաբաժանումները թուրքական և քրդական զինված ուժերին ստիպել են նահանջել։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը և մոտ 20.000 խաղաղ բնակչություն տեղափոխվել են Գելիեգուզան, որտեղ ապրիլի 17-ին տեղի ունեցած մարտում կրկին պարտության են մատնել հակառակորդին։ ։ Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրքական զորքերն անցել են նոր գրոհի։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և [[Ալուճակ]]ի բարձունքները։ Անզեն ժողովուրդն նահանջել է [[Մշո դաշտ]], իսկ ֆիդայինները մինչև 1904թ.-ի մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարական զինուժին ու քրդական զինված ջոկատներին հաջողվել է կոտորել մոտ 8 հազար հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հազար տուն։
 
Սասունցիների հերոսական պաշտպանությունը և գերտերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու քաղաքականությունից։