«Սալմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: →
Տող 62.
}}
 
'''Սալմաստ''' ({{lang-fa|سلماس}} ''Salmās'', {{lang-ku|Dilmaqan}}, {{lang-az3|Salmas|سالماس}}), քաղաք [[Իրան]]ում։ Գտնվում է [[Ուրմիա]] ([[Կապուտան]]) լճի հյուսիսարևմտյան ափի մոտ, [[Խոյ]] քաղաքից հարավ, հարթավայրում, Ուրմիա լիճը թափվող համանուն '''Սալմաստ''' ձկնառատ գետակի ափին<ref name="fallingrain">{{cite web|url=http://www.fallingrain.com/world/IR/01/Salmas.html|title=Salmas, Iran Page|publisher=Fallingrain Global Gazetteer|lang=en|accessdate=2013-12-29|archiveurl=|archivedate=}}</ref>։
 
== Անվանում ==
Տող 72.
Սալմաստը շատ է տուժել 1791 թ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած սաստիկ երկրաշարժից։ Հետագայում քաղաքն ավելի է կորցրել իր նշանակությունը և եթե մի ժամանակ այն համանուն խանության, իսկ հետո [[Պարսկաստան]]ի [[Ատրապատական]] կոչված նահանգի, [[Սալմաստ գավառ]]ի կենտրոնն էր, ապա այժմ սովորական գյուղ է։ XX դ սկզբներից դադարել է գավառի կենտրոն լինելուց։ Գավառը շարունակվում է կոչվել Սալմաստ, բայց կենտրոնը արդեն Դիլման գյուղաքաղաքն է։ Սալմաստի գավառից 1829-1830 թթ մեծ թվով հայեր են գաղթել Արևելյան Հայաստան, սակայն հետագայում էլ նրա բնակչության հիմնական զանգվածները շարունակում էին կազմել հայերը։ 1906 թ դրությամբ Սալմաստի գավառը (մահալ) ուներ հայկական 75 գյուղ՝ Հավթվան, Մահլամ, Ղալասար, [[Փայաջուկ]] ([[Րաֆֆի|Րաֆֆու]] ծննդավայրը), Սավրա և այլն։
 
XIX դարի սկզբում Սալմաստն ուներ մոտ 1200 տուն հայ, քուրդ և ասորի բնակչություն, իսկ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրյակին միայն հայկական տների թիվը հասնում էր 700-ի։
 
1923 թվականին Սալմաստի հայ բնակիչներից շատերը գաղթել են Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատել [[Գետազատ]] (մինչև 1948 թ՝ Աղջաղալա) գյուղում։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սալմաստ» էջից