«Նվեր Սաֆարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (5) oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, փոխարինվեց: → (9)
Տող 29.
| Ռոդովոդ =
}}
'''Նվեր Գևորգի Սաֆարյան''' ([[1907]] թ․ [[հոկտեմբերի 23]] <small> ([[հին տոմար]]ով՝ 10-ին)</small>, քաղաք [[Էրճիշ]], [[Վան]], [[Թուրքիա]] ― [[1982]] թ․ [[սեպտեմբերի 28]], [[Երևան]], [[Հայաստան]]), ականավոր ռազմական գործիչ, [[ԽՍՀՄ]] գեներալ-մայոր ([[1943]] թ․)։ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ [[1930]]-ից, [[ՀՍՍՀ]] VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին ([[1941]]-[[1945]] թթ.), եղել է [[89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա|89-րդ (Թամանյան) դիվիզիայի]] հրամանատար։ 89-րդ դիվիզիան անցել է 3.700 կիլոմետր մարտական ուղի ([[Հյուսիսային Կովկաս]]ից մինչև [[Բեռլին]]) և նրա հրամանատարությամբ մասնակցել [[Բեռլինի ճակատամարտ]]ին։
 
== Կենսագրություն ==
Տող 35.
[[1915]] թ․ [[Մեծ եղեռն]]ի ժամանակ հորը կորցնելուց հետո մայրը երկու երեխաների հետ տեղափոխվում է [[Էջմիածին]], որտեղ և հիվանդությունից մահանում է [[1919]] թ․։ Մոր մահից հետո Նվերը հայտնվում է [[Օշական]]ի որբանոցում և 12 տարեկանից սկսած ստիպված էր իր մի կտոր հացը վաստակել սեփական քրտինքով։
 
Այնուհետ ընդունվում է [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ի անվան միացյալ զինվորական դպրոցը և ավարտում այն [[1927]] թ․, [[1940]]-ին՝ Մ․ [[Ֆրունզե]]ի անվան ռազմական ակադեմիան։ [[1927]]-ից եղել է Կ․ Ե․ [[Վորոշիլով]]ի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի, [[1933]]-ից՝ վաշտի հրամանատար, [[1940]]-ին նշանակվել է [[Կիև]]յան հատուկ զինվորական օկրուգի 58-րդ դիվիզիայի 170-րդ գնդի շտաբի պետ։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի սկզբին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է սահմանամերձ [[Նադվոռնայա]] քաղաքի շրջանում։ [[1941]]-ի հոկտեմբերին նշանակվելով 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ (նոյեմբերին՝ հրամանատար), այնուհետ մասնակցել է [[ուկրաինա]]կան [[Դնեպրոպետրովսկ]], [[Ստալինո]] քաղաքների պաշտպանությանը, աչքի ընկել հատկապես [[Վորոշիլովգրադ]]ի շրջանում մղված մարտերում։ [[1942]]-ի հունիսի 15-ից եղել է 295-րդ դիվիզիայի հրամանատարը, մարտնչել [[Կովկաս]]ի պաշտպանների շարքերում։
 
Նվեր Սաֆարյանի անունն անխզելիորեն կապված է հայկական [[89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա|89-րդ (հետագայում՝ Թամանյան) դիվիզիայի]] հետ, որի հրամանատարությունը [[1943]]-ի [[փետրվարի 13]]-ին ստանձնելուց հետո, սեպտեմբերից մասնակցել է [[Նովոռոսիյսկ]]ի, Թամանի թերակղզու, [[1944]]-ի ապրիլից՝ [[Կերչ]]ի և [[Սևաստոպոլ]]ի, այնուհետև՝ [[Լեհաստան]]ի ազատագրմանը, [[1945]]-ի ապրիլին՝ [[Ֆրանկֆուրտ]]ի, ապա նաև [[Բեռլինի ճակատամարտ|Բեռլինի գրավմանը]]։ Դիվիզիան հրատարակում էր իր «Կարմիր մարտիկ» հայալեզու թերթը։