«Նախիջևանի խանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, փոխարինվեց: → (2)
չ
չ (կետադրական, փոխարինվեց: → (2))
[[1747]] թվականին [[Նադիր շահ]]ի սպանությունից հետո ծագումով թյուրք Հեյդար-ղուլի խանը վռնդում է Նախիջևանի պարսիկ կառավարիչ աղա Հասանին և իրեն [[Երևան]]ի ու [[Ղարաբաղ]]ի խաների նման ինքնիշխան հռչակում<ref name="ց"/><ref name="օ"/><ref name="m"/>։ Նա երկիրը բաժանում է մահալների, որոնք կառավարվում էին ''միրզաբեյերի'' և ''քեդխուդաների'' միջոցով<ref name="ց"/>։ Շուրջ [[50]] տարի խանության տարածքում էր [[Սիսիան]]ի մահալը, որը [[1795]] թվականին գրավում է Ղարաբաղի խանը<ref name="ց"/>։ Սիսիանը մինչև [[1813]] թվականը՝ 8 տարի, մնում է [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի խանության]] տարածքում, ապա ազատագրվում ռուսական զորքերի կողմից<ref name="ց"/>։ Նախիջևանի խանությունը ամենանոսր բնակեցվածն էր ամբողջ [[Անդրկովկաս]]ում։ Այստեղ կար ընդամենը 2 քաղաք<ref name="ց"/>, որոնք իրականում խոշոր գյուղաքաղաքներ էին՝ Նախիջևանը և հայկական [[Ագուլիս]] ու [[Ջուղա]] քաղաքների մոտ կառուցված [[Օրդուբադ]]ը<ref name="լ"/>։
[[Պատկեր:Nakhchivan khan palace6.JPG|մինի|աջից|[[Մոմինե խաթունի դամբարան]]ը]]
Իրանի շահ, Ղաջարիների դինաստիայի հիմնադիր [[աղա Մահմեդ խան]]ի [[1795]] թվականի պատժիչ արշավանքից հետո ամբողջ [[Անդրկովկաս]]ը, այդ թվում՝ Նախիջևանի խանությունը<ref name="ց"/>, մի քանի տարի կորցում է իր կարճատև ինքնիշխանությունը։ [[1813]] թվականի [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի հաշտության պայմանագրով]] [[Ռուսաստան]]ը ճանաչել էր Պարսկաստանի գերիշխանությունը Երևանի ու Նախիջևանի խանությունների վրա, իսկ Պարսկաստանը հրաժարվել էր մնացած Անդրկովկասից։ [[1826]] թվականին պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան խախտում է հաշտությունը և հարձակվում Ռուսաստանի վրա Նախիջևանի ու Երևանի խաների օգնությամբ։ [[1827]] թվականին ռուսական զորքերը և հայ ազատագրական ջոկատները գրավում են Նախիջևանը<ref name="հ"/>, ապա՝ [[Երևան]]ը, և վերջ տալիս Նախիջևանի խանությանը<ref name="m"/> ։
 
 
[[1603]]-[[1604]] թվականներին [[Արևելյան Հայաստան]]ի, այդ թվում՝ [[Նախիջևան]]ի հայությունը պարսից [[Շահ-Աբբաս|Շահ-Աբբաս Առաջինի]] հրամանով գաղթեցվում է [[Պարսկաստան]]<ref name="ն">Վերա Մորեեն, Կրոնական փոքրամասնությունների կարգավիճակը Սեֆյան Իրանում 1617-61, Մերձավոր Արևելքի ուսումնասիրություններ, հատոր 40, համար 2 (1981), 128-129 էջեր, անգլերեն</ref>։
[[Պատկեր:Haji Rufai Bey mosque - 18th century-2.JPG|մինի|ձախից|[[Հաջի Ռուֆայի բեյի մզկիթ]]ը]]
 
Այս գործընթացի արդյունքում Նախիջևանը հայաթափվում է և հայերը կազմում են պատմական այդ գավառի 20-25 տոկոսը։ [[18-րդ դար]]ում [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի]] կայսրուհի [[Եկատերինա II|Եկատերինա 2-րդ Մեծ]]ը նվաճում է [[Հյուսիսային Կովկաս]]ը և արևելահայերին հրավիրում գալ և բնակվել այդտեղ<ref name="ց"/>։ [[Արարատյան դաշտ]]ից տեղափոխված հայերը հիմնում են [[Արմավիր]] քաղաքը<ref name="ց"/>, որը մինչ այժմ չի փոխել իր անունը, իսկ Նախիջևանի հայերը՝ [[Նոր Նախիջևան]]ը, որի հիմքում կառուցվել է [[Դոնի Ռոստով]] քաղաքը<ref name="ց"/>։ Այդ է պատճառը, որ [[1827]] թվականին Նախիջևանի ազատագրման ժամանակ խանության շուրջ 50.000 բնակիչներից միայն 12.000-ն էր հայ<ref name="m"/><ref name="հ"/>։ [[1828]]-[[30]] թվականներին պարսկահայերի ներգաղթի և մուսուլմանական բնակչության մասնակի արտագաղթի արդյունքում հայերի կազմում են մինչև 40-45 տոկոս<ref name="m"/><ref name="հ"/>։
{{Հիմնական հոդված|Նախիջևանի հայկական տաճարների ցանկ}}
 
Ժամանակակից [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանի ինքնավար հանրապետության]] տարածքում եկեղեցաշինությունն ունի շուրջ 1 500 տարվա պատմություն։ [[Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Ագուլիս)|Առաջին եկեղեցին]] կառուցվել է [[Մեսրոպ Մաշտոց]]ի կողմից [[հայոց այբուբեն]]ի ստեղծման և տարածման ժամանակ՝ [[5-րդ դար]]ում, և գործել է որպես հոգևոր-մշակութային կենտրոն, դպրոց։ [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Նախիջևան)|Վերջին եկեղեցիները]] կառուցվել են [[19-րդ դար]]ում և [[20-րդ դար]]ի սկզբին՝ [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] ժամանակ, երբ տարածքը մտնում էր [[Երևանի նահանգ]]ի մեջ։ Այժմ հայկական եկեղեցիները, որոնց թիվը հասնում էր մի քանի տասնյակի, իսպառ ոչնչացված են։
 
<gallery>
274 658

edits