«Գուգարաց լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (2)
Տող 28.
'''Գուգարաց լեռներ''', լեռնաշղթա [[Լոռու մարզ|Լոռու]] և [[Տավուշի մարզ|Տավուշի]] մարզերի սահմանագլխին, [[Դեբեդ]] և [[Աղստև (գետ)|Աղստև]] գետերի ջրբաժանը։ Ձգվում է [[Բովաքարի լեռներ]]ի արևելյան եզրից դեպի հյուսիս՝ շուրջ 80 կմ։ Առավելագույն բարձրությունը [[Դժարսար]] լեռն է, որը ունի 2245 մ բարձրություն<ref>ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատու, Երևան 2006թ.</ref>։
 
Փոքր Կովկասի լեռնային համակարգի արտաքին շղթաներից մեկն է:է։ Տեղակայված է ՀՀ հյուսիս-արևելքում։ Սկսվում է Հալաբի լեռնաշղթայից, տարածվում հյուսիս, ապա հյուսիս-արևելք՝ մինչև Պապաքարի լեռնաշղթան։ Երկարությունը (Հալաբի լեռնաշղթայի հետ միասին) մոտ 100 կմ է, միջին բարձրությունը՝ 2000 մ:մ։ Կազմված է ստորին յուրայի հրաբխածին և հրաբխանստվածքային ապարներից։ Գուգարաց լեռնաշղթային բնորոշ են խիստ մասնատվածությունը, էրոզիոն հովիտների խիտ ցանցը և ժայռոտ լեռնակատարները։ Լանջերը զառիթափ են, կտրտված հեղեղատներով։ Տիրապետում է ֆիզիկական հողմնահարումը, որն ուղեկցվում է փլվածքներով և սելավներով։ Ռելիեֆի մասնատվածությունն ու ակտիվ դենուդացիան պայմանավորված են ապարների լիթոլոգիական առանձնահատկություններով և Չաթին լեռան անտիկլինալի բարձրացման աշխուժացումով։
 
Գուգարաց լեռնաշղթայից սկիզբ են առնում [[Սևորդյաց լեռներ|Սևորդյաց]] (Չաթինլեռ գագաթից մինչև Սանահին կայարանը), [[Կայենի լեռնաշղթա|Կայենի]] (Հաղարծին գետի ակունքներից մինչև Աղստև գետը, [[Իջևան]] քաղաքի մոտ), [[Ոսկեպարի լեռնաշղթա|Ոսկեպար]] (Գոմշավար լեռնագագաթից մինչև Կուրի հովիտը), [[Մթնասարի լեռնաշղթա|Մթնասար]] (Սառնակուևք լեռնագագաթից մինչև Ադրբեջանի Գամիրչիլար գյուղը) լեռնաբազուկները։
 
Օգտակար հանածոներից կան շինանյութեր (ֆելզիտային [[տուֆ]], [[գրանիտ]], հրակայուն կավ, տրավերտին, կվարցային ավազ, կրաքար և այլն), բազմամետաղների, [[Ոսկի|ոսկու]], [[Պղինձ|պղնձի]], [[սնդիկ]]ի, մոլիբդենի երևակումներ, երկաթի հանքավայր։ Կլիման բարեխառն է՝ համեմատաբար տաք ամառներով և չափավոր ցուրտ ձմեռներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը բարձր լեռնայիև գոտում —8°С է․ ստորոտում՝— 2°С, հուլիսինը՝ համապատասխանաբար 12°С, 20°С։ Բացարձակ նվազագույնը —30°С է, առավելագույնը՝ 35°С։ Հաստատուն ձյունածածկույթ գոյանում է ամեն տարի։ Տարեկան տեղումները ստորոտում 500 մմ են, բարձր լեռնային գոտում՝ 800 մմ։
 
Գուգարաց լեռնաշղթայից սկիզբ են առնում [[Մարցիգետ]], [[Շնող (գետ)|Շնող]], [[Հաղարծին (գետ)|Հաղարծին]], Սառնաջուր, Կորխան, Ոսկեպար, Կողբ և այլ գետեր։ Հողաբուսական ծածկույթում առկա է ուղղաձիգ գոտիականությունը։ Գերակշռում են լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողերը՝ հաճարենու, կեչու, կաղնու անտառներով ու ալպյան մարգագետիններով։ Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, վարազը, արջը, անտառային կատուն։ Շատ են [[կրծողներ]]ն ու թռչունները։
Տող 39.
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի լեռնաշղթաներ]]