«Սուրբ Խաչ եկեղեցի (Աղթամար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (27) oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (12), → (2)
Տող 55.
 
== Պատմություն ==
Եկեղեցին կառուցվել է 915—921 թվականներին ճարտապետ Մանվելի կողմից<ref name=BSE>{{cite web|url=http://slovari.yandex.ru/~книги/БСЭ/Ахтамар/|title=Ахтамар |date= |accessdate=}}</ref>:։ [[1113]] թվականին դառնում է [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու]] Աղթամարյան կաթողիկոսարանի կենտրոն։<ref name="Travels">Austen Henry Layard, Layard Austen Henry «Discoveries in the Ruins of Nineveh and Babylon: With Travels in Armenia, Kurdistan and the Desert: Being the Result of a Second Expedition Undertaken for the Trustees of the British Museum», 2010 թ. հատոր 1, 114-115</ref> Այդ իրականցվել է 5 եպիսկոպոսների և երիտասարդ պատրիարք Գրիգոր III Պահլավունու ընդհանուր համաձայնությամբ։<ref name="pravenc">{{cite web|url=http://www.pravenc.ru/text/77218.html |title=Ахтамар, 2002, том =4, страницы = 216—217 |date= |accessdate=}}</ref>
 
[[1114]] թվականին Կիլիկյան Շուղրա եկեղեցուց Աղթամարի եկեղեցի ուղարկվեց Դավիթ եպիսկոպոսը։ Բայց վերջինս չենթարկվեց բարձրադիրների որոշմանը և ստեղծեց Աղթամարյան կաթողիկոսարան։<ref name="pravenc"/> Կաթողիկոսարանի իշխանությունը տարածվում էր [[Վասպուրական]]ի միայն մի հատվածում։<ref name="Travels"/><ref name="pravenc"/>
Տող 67.
Սուրբ Խաչ եկեղեցին ([[915]]–[[921]]) համարվում է հայկական ճարտարապետության գոհարներից մեկը։ Խաչաձև հատակագծով, քառաբսիդ ոչ մեծ շինություն է (երկարությունը` 17 մ, լայնությունը`14 մ, բարձր, գմբեթով՝ 24 մ)` արևելակողմի զույգ ավանդատներով<ref name="pravenc"/>։ Հատակագծային հորինվածքը մոտենում է [[Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի|Ավանի]] և [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Հռիփսիմեի]] տաճարների տիպին, թեև էական փոփոխությունների են ենթարկվել անկյունային հատվածները, իսկ ծավալային ձևերը մշակվել են խաչաձև [[տաճար]]ների տարածական սկզբունքներին համապատասխան։ Արտաքին ճակատները խիստ մասնատված են, որն ավելի է շեշտվում անկյունային մասերի բազմանիստ, աշտարակաձև ելուստների առկայությամբ։ [[Եկեղեցի]]ն պսակվում է լայնանիստ, ներսից շրջանաձև, դրսից 16 նիստանի թմբուկի վրա բարձրացող [[գմբեթ]]ով։ Նախկինում թմբուկի ծածկը հավանաբար եղել է ութանիստ, որը բնորոշ էր [[VI դար|VI]]-[[VII դար|VII]] դարերի հուշարձաններին։ Տաճարի հարավային աբսիդում մուտքից վերև, գմբեթարդից ցած տեղադրված է եղել թագավորական օթյակը, ուր բարձրացել են արտաքին քարե սանդուղքներով։ Օթյակն առանձնացված էր քարե կամարակապ [[բազրիք]]ով և արտաքուստ հարդարված ճոխ [[քանդակ]]ներով։
 
[[1316]] թ.-ին եկեղեցու հյուսիս-արևելք կառուցվել է ժամատունը, իսկ [[1763]] թվականին [[զանգակատուն]]ը։ [[XVIII դար]]ում եկեղեցու արևմտյան կողմում կառուցվել է չորս սյունանոց [[գավիթ]]ը։ Եկեղեցուց հարավ-արևելք գտնվում է XIII—XVII դարերի խաչքարերով գերազմանոց։
 
===Քանդակներ===
Տաճարի պատերը դրսից շրջառում են [[պատկերաքանդակ]]ների վեց հորիզոնական գոտիներ, այլաբանորեն փառաբանում են արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, քրիստոնեությունը, Արծրունյաց տոհմի մեծերին ու նրանց քաջագործությունները, ինչպես և ներկայացնում հայ շինականի խաղաղ աշխատանքը, կենցաղը, դարերի խորքից եկող հավատալիքներն ու պատկերացումները։ Ստորին գոտին (որմնախարսխից հաշված 6-րդ շարքի վրա) ներկայացնում է ոճավորված տերևներով բուսական ալիքաձև զարդի նեղ ժապավեն։ Երկրորդ գոտին (7–9-րդ շարքերի քարերի վրա) Հին և [[Նոր կտակարան]]ների, մասամբ էլ աշխարհիկ սյուժեներով կատարված մեծադիր հարթաքանդակների շարք է, որն ընդգրկում է տաճարի հարավային, արևելյան և հյուսիսային ճակատները։ Նույն բարձրության վրա, արևմտյան ճակատում, Գագիկ Արծրունի թագավորի դիմաքանդակն է։ Նրա կողքին, ամբողջ հասակով, պատկերված է [[Քրիստոս]]ը, որին Գագիկ արքան պարզել է եկեղեցու մոդելը։
 
Գոտու սյուժեները բազմազան են. Հին կտակարանի թեմաներից քանդակված են՝ Հովնանի ծով նետվելն ու հրաշքով ազատվելը, մենամարտի պատրաստ Դավիթն ու Գողիաթը, Սամսոնը, [[Ադամ]]ն ու [[Եվա]]ն, Դանիելը՝ առյուծների գբի մեջ, երեք մանկունքը՝ հնոցում։ Նոր կտակարանից վերցված են գահույքների վրա նստած Քրիստոսն ու Աստվածամայրը, չար ուժերի դեմ մաքառող սուրբ զինվորները և այլն։ Այստեղ պատկերված են նաև VIII դարի արաբների դեմ մղած կռիվներում զոհված և սրբերի շարքը դասված Համազասպ ու Սահակ Արծրունի իշխանները, Գագիկ արքայի ավագ եղբայրը՝ Աշոտ Արծրունին, ինչպես և թշնամի ուժերի դեմ պայքարի թեմաներով աշխարհիկ այլ քանդակներ։ Հարավային ճակատի կենտրոնական հատվածում ամբողջ հասակով ներկայացված են Արծրունյաց տոհմի չորս հերոս նախնիները՝ իրենց տոհմանշաններով, զինանշաններով և պահպանիչ խորհրդանշաններով շրջապատված։ Նույն թեման երկու առանձին հատվածներով կրկնված է հյուսիսային ճակատում, որտեղ ավանդական հերոսների հետ պատկերված են նաև Արծրունյաց թագավորական տան անդամները։ Արևելյան ճակատում քանդակված են [[Հայաստան]]ում քրիստոնեություն քարոզող առաքյալները, [[Գրիգոր Լուսավորիչ]]ը և, հավանաբար, Արծրունյաց տան եպիսկոպոսները։
Տող 91.
Ենթադրվում է, որ եկեղեցու որմնանկարները արվել են ճարտարապետ և քանդակագործ Մանուելի անմիջական ղեկավարության տակ։<ref name="Azaryan">Л. Р. Азарян «Фресковая живопись», 1976 թ. том 3, страницы 406—409</ref> Աղթամարն այն եզակի կառույցներից է, որտեղ որմնանկարները համեմատաբար ամբողջական են պահպանվել և հնարավորթյուն են ընձեռնում ընդհանուր կարծիք կազմել այդ դարաշրջանի գեղարվեստի և ոճական հատկությունների մասին։<ref name="Azaryan"/> Պահպանվել է որմնանկարների 2 շերտ։<ref name="pravenc"/>
 
Ենթադրվում է, որ գմբեթում պատկերված է եղել Խաչ կամ «Խաչի փառաբանումը»:։ Թմբուկի պատերին Ադամի և Եվայի ամբողջ պատմությունն է։ Պատերի ցածրադիր մասերը շրջառում են որմնանկարների երեք գոտի՝ հաջորդաբար պատկերելով Քրիստոսի վարքաբանական տեսարանները։ Հատկանշանական է այն, որ որմնանկարենրի հաջորդականությունը տարբերվում է բյուզանդականից։<ref name="pravenc"/>
 
Որմնանկարները ոճով մի կողմից առնչվում են վաղ միջնադարյան հայկական որմնանկարչությանը ([[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Արուճ)|Արուճ]], [[Լմբատավանք]] ևն), մյուս կողմից՝ [[IX դար|IX]]– [[XI դար|XI]] դարերի արվեստի բոլոր ճյուղերն ընդգրկած գեղարվեստական նոր ուղղությանը։ Որմնանկարները մասամբ եղծված են։
Տող 105.
 
== Վերանորոգում ==
[[2007]] թվականին Թուրքիայի կառավարության որոշմամբ եկեղեցին վերանորոգվել է<ref name="Ankara">{{cite web|url=http://news.bbc.co.uk/2/hi/europe/6505927.stm |title=Ankara restores Armenian church |date= |accessdate= 29 March 2007}}</ref><ref>[http://www.virtualani.org/aghtamar-reopening/index.htm The official opening of the «Van Akdamar Church Memorial Museum» on the 29th March 2007]</ref>:։ [[2010]] թվականի [[սեպտեմբերի 19]]-ին, 95 տարվա ընդմիջումից հետո, եկեղեցում տեղի է ունեցել պատարագ<ref>ИА REGNUM: [http://regnum.ru/news/polit/1329868.html Литургия в церкви Сурб Хач на острове Ахтамар прошла по сценарию турецких властей: Артак Шакарян]</ref>, իսկ [[սեպտեմբերի 30]]-ի գիշերը մինչև [[հոկտեմբերի 1]]-ը եկեղեցու վրա դրվել է խաչ<ref name="БлагосветBlagosvet">[http://www.blagovest-info.ru/index.php?ss=2&s=3&id=36955 Турция: на церкви Сурб Хач ночью установили крест]</ref>:։ Մինչ այդ Թուրքական կառավարությունը հրաժարվել էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, որի պատճառով ողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել<ref name="Blagosvet">[http://www.blagovest-info.ru/index.php?ss=2&s=3&id=36955 Турция: на церкви Сурб Хач ночью установили крест]</ref>:։ Եկեղեցին սկսել է գործել որպես [[թանգարան]]:։
 
[[2013]] թվականի [[սեպտեմբերի 8]]-ին եկեղեցում կնքվել են 6 անձինք, այդ թվում և մի նորածին։ Կնքելու արարողությունն իրականացրել է Արամ Աթեսյան եպիսկոպոսը<ref>[http://www.sedmitza.ru/text/4053118.html Таинство крещения впервые после 100-летнего перерыва совершено в армянской церкви на о. Ахтамар (восточная Турция)]</ref>:։
 
Աշխագրական դիրքի շնորհիվ եկեղեցին համամատաբար լավ է պահպանվել։ Հայկական ճարտարապետության առաջատար մասնագետներից մեկը` Սամվել Կարապետյանը, նշում է, որ եկեղեցու վերանորոգումն իրականացել է բարձր մակարդակով<ref>Э. Мандалян. [http://www.russian-bazaar.com/article.aspx?ArticleID=17867 Турецко-армянские чудеса], Русский Базар № 37(752) 16 — 22 сентября, 2010</ref>, չնայած որ ուրիշ մասնագետներ աննշան թերություններ են նշում<ref>[http://www.virtualani.org/aghtamar/2005restoration.htm The restoration of the Holy Cross church on Aghtamar (Akdamar) island: photographs and observations]</ref>:։
 
=== Կարգավիճակը Թուրքիայում՝ ըստ միջազգային իրավունքի ===
{{Հիմնական|Լոզանի պայմանագիր}}
Աղթամարի սբ. Խաչ եկեղեցու շենքի նորոգման վերաբերյալ տարակարծություններ շատ են եղել։ Ոմանք նույնիսկ փորձել են այդ փաստը ներկայացնել որպես «Թուրքիայի բարի կամքի դրսևորում»:։ [[Թուրքիա]]յի Հանրապետության տիրույթում, ինչպես նաև Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում, գտնվող հայկական հազարավոր հուշարձանների, այդ թվում՝ Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու կարգավիճակը և դրանց նկատմամբ Թուրքիայի պարտավորությունները հստակեցված են միջազգային օրենքով և ամրագրված են միջպետական փաստաթղթերում։ Թուրքիայի Հանրապետության, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ճանաչումը, բխում է Լոզանի պայմանագրի 1-ին մասի հոդված 1-ից։ Նույն պայմանագրի 37-44 հոդվածներն ամբողջովին նվիրված են Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը, նրանց ինքնության ու ''ժառանգության պահպանմանը'':։ Պայմանագրի 40-րդ հոդվածով Թուրքիայի կամ նրա կողմից վերահսկվող տարածքների փոքրամասնություննեին տրվել է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք։ Իսկ Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվել է լիակատար պահպանության տակ առնել [[եկեղեցի]]ները, [[սինագոգ]]ները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները»:։ Բնականաբար «լիակատար պահպանությունն» իր մեջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը <ref>[[Արա Պապյան]] - Հայրենատրություն, Հայոց պահանջատիրության իրավական հիմունքներ և հարակից հարցեր, [[Երևան]], [[2012]] (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25):341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234: Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ [[Դավիթ Աբրահամյան|Դավիթ Օ. Աբրահամյանի]])</ref>:։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 120.
{{Հայկական եկեղեցիներ}}
{{ՀՍՀ}}
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Հայկական եկեղեցիներ]]