«Ներզատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: → (6)
Տող 2.
'''Ներզատական համակարգ,''' օրգանիզմում ներզատական բջիջների և [[գեղձ]]երի համակարգ, որոնք արտադրում են կենսաբանական ակտիվ նյութեր՝ [[հորմոն]]ներ։ Հիմնական նպատակը օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործունեության կարգավորումն է, որն իրականացվում է նրանց կողմից արտադրվող հորմոններով, այլ կենսաբանական ակտիվ նյութերով, [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի և [[իմունային համակարգ]]ի անմիջական մասնակցությամբ և համագործակցությամբ։<ref>herwood, L. (1997). "Human Physiology: From Cells to Systems". Wadsworth Pub Co. ISBN 0495391840.</ref>
 
Հորմոններն արտադրվում են ոչ միայն ներզատական [[գեղձ]]երում, այլև ներզատական բջիջներ ունեցող, բայց ներզատական գեղձ չհանդիսացող այնպիսի օրգաններում, ինչպիսիք են` [[ստամոքս]]ը, աղիները, [[Լյարդ|լյարդըլյարդ]]ը, [[սիրտ]]ը, [[արյունատար անոթ]]ները, [[ուղեղ]]ը և այլն։ Օրգանիզմի ներզատական համակարգն իր մեջ ներառում է ներզատական գեղձերն ու ողջ օրգանիզմով ցրված ներզատական բջիջները։ Վերջինս կոչվում է [[սփռուն ներզատական համակարգ]]։<ref>Widmaier, Eric P.; Hershel Raff, Kevin T. Strang. Vander's Human Physiology, 11th Ed.. McGraw-Hill, 2008, p. 291, 509–10. ISBN 978-0-07-304962-5.</ref>
 
20-րդ դարի 60-ական թվականներին անգլիացի հյուսվածաքիմիկոս Է. Պիրսը մի շարք օրգաններում հայտնաբերեց բջիջներ, որոնք ընդունակ էին ամինաթթուների նախորդներ կլանել, ապա կարբօքսիլացնել և դրանց մնացորդներից սինթեզել պեպտիդային հորմոններ։ Այս բառերի ({{Lang-en|Amine Precursor Uptake and Dekarboxy}}) սկզբնատառերով Պիրսը նշված բջիջների համակարգն անվանեց APUD-համակարգ, իսկ բջիջները` ապուդոցիտներ։ Ապուդոցիտների մի մասը միաժամանակ սինթեզվում է նաև ներզատական գեղձերում։
Տող 9.
 
== Հորմոնների բնորոշումը ==
[[Հորմոն]] (հուն. hormao գործարկել, դրդել) անվանումն առաջին անգամ առաջարկել են անգլիացի ֆիզիոլոգներ [[Էրնեստ Սթարլինգ]]ը և [[Ուիլյամ Բեյլիս]]ը [[1902]] թ.-ին, որով նրանք անվանել են [[տասներկումատնյա աղիք]]ում արտադրվող [[սեկրետին]]ը։
Ներքին սեկրեցիայի կամ ներզատական գեղձերը չունեն արտատար ծորաններ և նրանցում սինթեզված հորմոններն անմիջապես հյութազատվում են օրգանիզմի հեղուկ միջավայրի մեջ։ Այս գեղձերն ունեն համեմատաբար փոքր չափեր, հարուստ արյունամատակարարում ու նյարդավորում։ Նյարդավորումն իրականացվում է [[վեգետատիվ նյարդային համակարգ]]ի [[Սիմպաթիկ նյարդային համակարգ|սիմպաթիկ]] և [[Պարասիմպաթիկ նյարդային համակարգ|պարասիմպաթիկ]] նյարդաթելերով։
 
Տող 60.
* կանխում են հորմոնների քամումը (ֆիլտրումը) [[երիկամ]]ներում։
 
Բջիջների վրա համապատասխան ազդեցություն թողնելուց հետո հորմոնները հիմնականում տրոհվում են համապատասխան [[ֆերմենտ]]ներով, արտահանվում [[մեզ]]ով ու կղանքով։ Հորմոնների կատաբոլիզմի արդյունքում երբեմն առաջանում են նոր հորմոններ, որոնք նախկինի համեմատությամբ օժտված են առավել բարձր ակտիվությամբ։ Օրինակ` [[թիրոքսին]]ի փոխարկման արդյունքում հյուսվածքներում առաջանում են առավել ակտիվ տրիյոդթիրոնին և թիրեոքացախաթթու։
 
Հորմոնների մեծամասնությունը բավականին կարճակյաց է և դրանց 80–90 %ը քայքայվում ու հեռացվում է օրգանիզմից 48-72 ժամվա ընթացքում։ Հորմոնների կիսաքայքայման շրջանն այն ժամանակն է, որի ընթացքում հորմոնի քանակն արյան մեջ նվազում է երկու անգամ։ Հորմոնների մեծամասնության կիսաքայքայման շրջանը կազմում է մի քանի րոպեից մինչև երկու ժամ։ Հորմոնների նյութափոխանակային մաքրման (կլիրենսի) արագությունն արյան այն ծավալն է, որն ամբողջությամբ հորմոնից մաքրվում է որոշակի ժամանակահատվածում։
Տող 71.
# Հորմոնը թափանցում է բջջաթաղանթի միջով և միանում ցիտոպլազմային կամ կորիզային սպիտակուց-ընկալչին։ Այս մեխանիզմով են հիմնականում ազդում ստերոիդային և թիրեոիդային հորմոնները։
Ստերոիդային հորմոնների ընկալիչների մեծ մասը տեղակայված է բջիջների կորիզում, բացառությամբ [[գլյուկոկորտիկոիդ]]ային ընկալիչների, որոնք ազատ վիճակում գտնվում են կորիզաթաղանթի մակերեսին։
Հորմոնի բացակայության դեպքում ներբջջային ընկալիչները ակտիվ չեն և միացած են հատուկ սպիտակուցի հետ։ Հորմոնի միացման դեպքում ընկալիչներն ազատվում են սպիտակուցից և հորմոնի հետ միասին տեղափոխվում կորիզային ԴՆԹ։
 
== Հորմոնների ազդեցության կարգավորումը ==
Հորմոնների ազդեցության կարգավորումն իրագործվում է հետադարձ կապով։ Հորմոնի քանակի ավելացումը կարող է առաջ բերել թաղանթային ընկալիչների թվի ու զգայունության նվազում և թիրախ-բջջի զգայունության անկում (դեսենսիտիզացիա կամ դեսենսիբիլիզացիա, <nowiki>''down regulation''</nowiki> - ներքև կարգավորում)։ Հորմոնների քանակի անբավարարության դեպքում բջջային ընկալիչների քանակն ու դրանց զգայունությունը կարող է բարձրանալ (սենսիտիզացիա կամ սենսիբիլիզացիա, <nowiki>''up regulation''</nowiki> - վերև կարգավորում) տվյալ հորմոնի նկատմամբ։
 
Հորմոնների արտադրման մեխանիզմում գործում են հետադարձ բացասական և դրական կապեր։ Հետադարձ բացասական կապը հանդիսանում է հորմոնների արտադրության կարգավորման գերիշխող եղանակ։
Տող 113.
[[Աճի հորմոն]]ը (ՍՏՀ, սոմատոտրոպ հորմոն, սոմատոտրոպին) խթանում է օրգանիզմի, առանձին օրգանների աճն ու զարգացումը, նպաստում է ոսկրերի աճին, օրգանիզմում [[սպիտակուց]]ների սինթեզին ու կուտակմանը, [[գլյուկոզ]]ի ավելացմանը արյան մեջ, ինչպես նաև [[ճարպ]]երի տրոհմանը։
 
[[Մելանոխթանիչ հորմոն]]ները (մելանոտրոպիններ, ՄԽՀ, մելանոցիտ խթանիչ հորմոններ, ինտերմեդին) մեծ դեր են խաղում կենդանիների գունակային փոխանակության գործում։ Տարբերում են մելանոխթանիչ հորմոնների α, β և γ տարատեսակներ։ Մելանոխթանիչ հորմոններն ակտիվացնում են [[մելանին]] գունանյութի սինթեզը մաշկի ու մազերի գունակային բջիջներում ([[մելանոցիտ]]ներ կամ մելանոֆորներ), իսկ վառ լուսավորության դեպքում նաև` աչքի [[ցանցաթաղանթ]]ի գունակային շերտի բջիջներում ընդարձակում է և ավելացնում գունակային բջիջների քանակը, ինչպես նաև նպաստում գունանյութի տարածմանը այդ բջիջների ցիտոպլազմայում։ Արդյունքում մաշկի գույնը մգանում է, իսկ աչքում սահմանափակվում է լույսի ճառագայթների հոսքը դեպի ցանցաթաղանթ։ Մելանոխթանիչ հորմոնները մեծ դեր են խաղում կենդանիների սեզոնային գունափոխման, շրջապատի միջավայրի գույնին հարմարվելու գործում։
 
{{հիմնական|Պրոլակտին}}
Տող 147.
 
{{հիմնական|Սիմպաթոադրենալային համակարգ}}
Մակերիկամների միջուկային մասն արտադրում է [[ադրենալին]] և [[նորադրենալին]], մտնում է օրգանիզմի [[սիմպաթոադրենալային համակարգ]]ի մեջ։ Սրանք համարվում են օրգանիզմի ուժերը մոբիլիզացնող հորմոններ, մասնակցում են [[սթրես]]-ռեակցիաներին։ [[Կատեխոլամին]]ների ազդեցությամբ արյունատար անոթները հիմնականում նեղանում են, բարձրանում է [[արյան ճնշում]]ը, արյան մեջ ավելանւոմ է [[գլյուկոզ]]ի քանակը։<ref>O'Connor TM, O'Halloran DJ, Shanahan F (June 2000). "The stress response and the hypothalamic-pituitary-adrenal axis: from molecule to melancholia" . QJM 93 (6): 323–33. doi:10.1093/qjmed/93.6.323 . PMID 10873181</ref><ref>Tsigos C, Chrousos GP (October 2002). "Hypothalamic-pituitary-adrenal axis, neuroendocrine factors and stress". Journal of Psychosomatic Research 53 (4): 865–71. doi:10.1016/S0022-3999(02)00429-4 . PMID 12377295</ref>
 
== [[Ենթաստամոքսային գեղձ]] ==
Տող 187.
 
{{Անատոմիա}}
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Ներզատաբանություն]]