«Ռիսորջիմենտո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «''Ռիսորզիմենտո'' (իտալ․ Risorgimento,բառացի՝ վերածնունդ), իտալ․ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն...»:
(Տարբերություն չկա)

10:05, 22 Հուլիսի 2015-ի տարբերակ

Ռիսորզիմենտո (իտալ․ Risorgimento,բառացի՝ վերածնունդ), իտալ․ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն օտարերկրյա (ավստրիական) լծի դեմ՝ հանուն Իտալիայի միավորման և միասնական ազգ․ պետության ստեղծման։ Ռիսորզիմենտո․ տեղի է ունեցել XVIII դ․ վերջին-1861-ին (Ռ․նշանակում է նաև այդ ժամանակաշրջանը) և վերջնականապես ավարտվել 1870-ին, երբ Հռոմը միացել է Իտալական թագավորությանը։ Ռիսորզիմենտո իր բովանդակությամբ հեղափոխական պրոցես էր․ խնդիրն էր ֆեոդալական-միապետական կարգերի վերացումը և բուրժ․ կարգերի հաստատումը։ Ռիսորզիմենտո առավել վերելքի պահերին վերածվել է բուրժ․ և բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունների (տես Իտաչական բուրժոական հեղափոխություն 1848—49, 1859—60-ի իտալական հեղափոխությունը ևն)։ Ռիսորզիմենտո գլխավորելու համար պայքարել են դեմոկրատ-հանրապետականները (առաջնորդներն էին Զ․ Մաձինին, Ջ․ Գարիբաւ֊ դին և ուրիշներ) և լիբերալները (գլխավորում էին Կ․ Կավուրր և ուրիշներ)։ Հաղթեցին լիբերալները և Իտալիան միավորվեց ոչ թե որպես հանրապետություն, այլ որպես սահմանադրական միապետություն՝ պահպանելով բավական ֆեոդալական մնացուկներ։ Իտալիայում երկրորդ Ռիսորզիմենտո անվանում են իտալիայի ժողովրդի հակաֆաշիստական ազատագրական պայքարը (1943—45) երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—45) ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

։