«ՀՀ բուսաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 1.
[[2011]] թվականին ՀՀ [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] ճյուղային կառուցվածքում բուսաբուծության տեսակարար կշիռը 61.7% էր, [[անասնապահություն|անասնապահությանը]]՝ 38.3 %։ [[2011]] թվականին հանրապետության ցանքատարածությունը 286.7 հազար հա էր, որից [[հացահատիկ]]այիններինը՝ 157.8 հգ., [[կարտոֆիլ]]ինը՝ 28.7հազար, [[բանջարեղեն]]ինը՝ 25.0 հազար, բոստանային մշակաբույսերինը՝ 5.8 հազար, կերային մշակաբույսերինը՝ 63,2 հազար հա։ [[1990]] թվականի համեմատությամբ՝ [[2010]] թվականին ցանքատարածությունները պակասել են 35,2 %-ով, իսկ հացահատիկային մշակաբույսերինն ավելացել է 15,3 %-ով, կարտոֆիլինը՝ 26,8 %-ով, բանջարաբոստանայինինը՝ 23,3 %-ով։ Մոտ 4 անգամ կրճատվել են կերային մշակաբույսերի ցանքերը։
 
== Հացահատիկային մշակաբույսեր ==
Տող 6.
Հանրապետությունում [[ցորեն]]ի հիմնական ցանքատարածությունները [[Շիրակ]]ի, [[Գեղարքունիք]]ի, [[Արմավիր]]ի, [[Սյունիք]]ի մարզերում են։ Մշակում են ցորենի աշնանացան Բեզոստայա-1, Կանգուն-20, Սպիտակահատ տեղական, Արմյանկա-60 և այլն, գարնանացան Գալգալոս (Քռիկ), Շիրակի-1 և այլ սորտեր։
 
Ցորենի առանձին տեսակների հայրենիքը [[Հայկական լեռնաշխարհ]]ն է։ Հնագիտական պեղումներով հայտնաբերվել են [[ցորեն]]ի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ [[Արարատյան դաշտ]]ում մշակել են միահատիկ ու փափուկ ցորեններ։ Բացի այդ՝ [[Վայոց ձոր]]ի, [[Արարատ]]ի և այլ մարզերում հայտնաբերվել են վայրի ցորենի բազմաթիվ տեսակներ։
 
ՀՀ-ում [[գարի]]ն զբաղեցնում է հացահատիկային ցանքատարածության մոտ 40 %-ը։ Մշակում են մեծ մասամբ գարնանացան գարի՝ գյուղատնտեսական բոլոր գոտիներում, իսկ աշնանացանը՝ [[Արարատ]]ի, [[Սյունիք]]ի, [[Լոռի|Լոռու]] և [[Տավուշ]]ի մարզերում։ Մշակության մեջ տարածված են երկշար, բազմաշար և միջանկյալ գարու տեսակները։
 
[[Հայաստան]]ի տարածքում գարու մշակությունն սկսվել է 5-6 հազար տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների մաքրությունը և միատարրությունը վկայում են, որ մ.թ.ա. 9-6-րդ դարերում մշակել են բազմաշար գարու բարձրարժեք փոփոխակներ, որոնցից պատրաստել են գարեջուր։
 
[[Աշորա]]ն՝ որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածույամբ մշակվում է լեռնային մարզերում, եգիպտացորենը՝ գրեթե բոլոր մարզերում. շրջանացված են Հիբրիդ-1, Աբովյան-2 հիբրիդները։ Հայաստանում [[եգիպտացորեն]] մշակվում է [[17-րդ դար]]ի վերջից, այդ մասին հիշատակում է [[Ղևոնդ Ալիշան]]ը «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» երկում։
 
Վայրի հացազգի ([[ցորեն]], գարի, աշորա, այծակն) բույսերը պահպանելու համար [[Կոտայք]]ի և Արարատի մարզերի սահմանագծին ստեղծվել է [[Էրեբունի արգելոց]]ը։ Ոլորտի զարգացման համար [[ՀՀ կառավարություն|ՀՀ կառավարություն]]ը [[2007]] թվականից իրականցնում է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին», իսկ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունն ավելացնելու նպատակով՝ «ՀՀ [[2010]]-[[2014]] թվականներ ցորենի սերմնարտադրության զարգացման» ծրագրերը։
 
== Խաղողագործություն (այգեգործություն) ==
[[Պատկեր:Wine grapes04.jpg|250px|մինի|ձախից|[[Գեղարքունիքի մարզ]]ում Հանրապետությունում [[2010]] թվականին մթերվել է շուրջ 200 հազար տ [[խաղող]]։]]
[[Հայկական լեռնաշխարհ]]ը [[խաղող]]ի վազի վաղ մշակության վայրերից է, որի մասին վկայում են խաղողի վազի բազմաթիվ վայրի տեսակների առկայությունը, [[Կարմիր բլուր]]ի, Արենիի քարանձավի պեղումների ժամանակ հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասները, գինեգործական պարագաները և այլն։ Պեհածո ածխացած սերմերը հավաստում են, որ խաղողի այժմյան որոշ ([[Ոսկեհատ]], Գառան դմակ, Մսխալի, [[Արարատ]]ի և այլն) սորտեր ունեն տեղական ծագում։ [[Հայկական մանրանկարչություն]]ը, հուշարձանների վրա պահպանված խաղողի քանդակները, հայտնաբերված նյութ, մշակույթի մնացորդներն ու գրավոր հիշատակություններն արժեքավոր տեղեկություններ են տալիս միջնադարյան Հայաստանում զարգացած խաղողագործության մասին։
 
Հայաստանում [[խաղողագործություն]]ը լրիվ քայքայվել է [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ([[1914]]-[[1918]]) տարիներին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո տնտեսությունների կազմակերպումը, մի շարք ջրանցքների և ջրամբարների կառուցումը հնարավորություն են ստեղծել խաղողագործության հետագա զարգացման համար։ Ավելացել են այգիների տարածքները և բերքատվությունը. [[1985]] թվականին համապատասխանաբար կազմել են 32,7 հազար հա և 95,8 ց/հա։
 
[[Խաղողագործություն]]ը մեծապես տուժել է [[1990]]-[[2002]] թվակականին՝ բերքի իրացման դժվարությունների պատճառով, այգետարածքները կրճատվել են կիսով չափ և կազմել ընդամենը 13 հազար հա։ Հետագայում ճյուղի վերականգնմանը նպաստել են գինի և կոնյակ արտադրող «Վեդի Ալկո», «Գինետուն», «Արփա Ալկո», «Ավշար», «Վայք Գրուպ» և այլ ձեռնարկությունների ստեղծումն ու արտադրական կարողությունների հզորացումը։
 
ՀՀ-ում խաղողագործության զարգացմանը նպաստել են նաև «Գոլդեն Գրեյփ Արմաս» և արգենտինահայ գործարար Էդուարդո էռնեկյանի «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունների ծրագրերը։ [[2000]]-[[2010]] թվականներին ՀՀ-ում յուրաքանչյուր տարի միջին հաշվով հիմնվել է 237,3 հա խաղողի այգի։ [[2011]] թվականին խաղողի տնկարկների տարածությունը 16,7 հազար հա էր, համախառն բերքը՝ 229,6 հազար տ։
 
Առանձնացվում են [[Արարատյան դաշտ]]ի, Արարատյան գոգավորության նախալեռներ, Հյուսիս-արլ., [[Վայք]]ի, Զանգեզուրի խաղողագործական գոտիները, որտեղ մշակում են 22 տեխնիկական և 16 սեղանի սորտեր, որոնք բարձրորակ գինիների, տեսակավոր կոնյակների և հյութերի արտադրության հումք են։
Տող 31.
[[Պատկեր:Prunus armeniaca Nubra Valley.jpg|200px|մինի|ձախից|[[Ծիրանենի]]]]
[[Պատկեր:Pfirsichbaum 01.jpg|200px|մինի|աջից|[[Դեղձենի]]]]
Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է։ Հայտնաբերվել են ([[Արմավիր]], [[Շենգավիթ]], [[Գառնի]] և այլն) 3-6 հազար տարվա [[ծիրան]]ի, [[դեղձ]]ի, [[սալոր]]ի, [[խաղող]]ի սերմեր։
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ում պտղաբուծությունը հատկապես զարգացել է [[մ.թ.ա. 9]]- մ. թ. 1 դարերում։ [[Վան]]ի մերձակայքում՝ «Ահերի դռան» վրա, [[Մենուա]]ն (մ.թ.ա.871-810) թողել է հետևյալ հիշատակությունը՝ «Խաղողի և պտղատու այգի հիմնեցի, պատերով այն շրջապատեցի»։ Հայաստանի պտղաբուծության մասին նշել են հույն և հայ պատմիչներ Հերոդոտոսը (մ.թ.ա. 5-րդ դար), Ստրաբոնը (մ. թ. ա. 1-ին դար), [[Ագաթանգեղոս]]ը, [[Մովսես Խորենացի]]ն, [[Անանիա Շիրակացի]]ն, [[Ստեփանոս Օրբելյան]]ը և ուրիշներ։ Հայաստանը բազմաթիվ պտղատու ծառատեսակների (ծիրանենի, տանձենի, սալորենի և այլն) մշակության հնագույն վայրերից է։ Հազարամյակների ընթացքում ժողովրդական ընտրասերման միջոցով ստեղծվել են ծիրանենու, դեղձենու, սալորենու, խնձորենու, տանձենու, ընկուզենու բազմաթիվ արժեքավոր սորտեր։ Դրանցից համաշխարհային ճանաչում ունեն [[ծիրան]]ն ու դեղձը, որոնք հայտնի են նաև որպես հայկական պտուղ։
 
Պտղատու այգիներ կան գյուղատնտեսական բոլոր գոտիներում։ Արարատյան նախալեռներ, Հյուսիս-արլ. և Զանգեզուրի գոտիներում մշակվում են հիմնականում ծիրանենի, դեղձենի, սալորենի, նախալեռն, և Զանգեզուրի գոտիների 1000-1500 մ բարձրներում, Լոռի-Փամբակի և մասամբ լեռն, շրջաններում՝ խնձորենի և տանձենի։ [[Սյունիքի մարզ]]ի՝ Մեղրու, և Տավուշի մարզի Նոյեմբերյանի (ցածրադիր մասերում) տարածաշրջաններում զարգանում է չոր մերձարևադարձային պտղատեսակների մշակությունը։ [[2011]] թվականին պտղի և հատապտղի տնկարկների մակերեսը 37,1 հազար հա էր, համախառն բերքը՝ 236,0 հազար տ։
Տող 51.
Կերային բույսերից մշակում են [[առվույտ]], [[կորնգան]], [[երեքնուկ]], վիկ և կերի արմատապտղավորներ։ [[2010]] թվականին ցանովի կերային մշակաբույսերի ցանքատարածությունը 65,5 հազար հա էր։ Առվույտ մշակում են [[Արարատյան դաշտ]]ում, նախալեռնային և լեռնակին գոտիներում, կորնգան՝ նախալեռնային ու լեռնային գոտիներում, երեքնուկ՝ Շիրակի գոտու լ-տափաստանային և Սևանի ավազանի լեռնային սահմանափակ տարածքներում, վիկ ու կերային արմատապտղավորներ՝ որոշ գյուղացանկային տնտեսություններում։
{{ՀՀ2012}}
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Բուսաբուծություն]]