«Լև Տոլստոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: → (4)
Տող 44.
== Կենսագրություն ==
=== Ծագում ===
Ծագում էր ազնվական ընտանիքից, ինչպես նշում են հայտնի աղբյուրները՝ [[1351]] թվականից։ Հայրական կողմից նրա նախնիներից էր կոմս Պետրոս Անդրեի Տոլստոյը, ով հայտնի է արքայազն Ալեքսեյ Պետրոսի հետաքննության մեջ իր ունեցած դերով, որի համար էլ նշանակվեց [[Գաղտնի գրասենյակ]]ի ղեկավարը<ref>[http://www.hrono.ru/biograf/bio_t/tolstoi-pa.php Անատոլի Շիկման «Պատմական գործիչներ․ Կենսագրական տեղեկատու», Մոսկվա, 1997, էջ 896]</ref>։ Պետրոս Անդրեևիչի թոռան՝ Իլյա Անդրեևիչի նկարագրությունը տրված է Տոլստոյի «[[Պատերազմ և խաղաղություն (վեպ)|Պատերազմ և Խաղաղություն]]» ստեղծագործության մեջ, որտեղ մարմնավորում է բարեհոգի կոմս Ռոստովին։ Իլյա Անդրեևիչի տղան՝ Նիկոլայ Անդրեևիչ Տոլստոյը (1794-1837) Լև Նիկոլաևիչ Տոլստոյի հայրն էր։ Լև Տոլստոյի հայրը որոշ կենսագրական և բնավորության գծերով ուներ նմանություններ Նիկոլայի հորը՝ «Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործությունների մեջ և մի փոքր էլ «Պատերազմ և Խաղաղություն» ստեղծագործության մեջ Նիկոլայ Ռոստովին։ Բայց իրական կյանքում նա տարբերվում էր Նիկոլայ Ռոստովից ոչ միայն լավ կրթությամբ, այլև համոզմունքներով, որոնք թույլ չէին տալիս ծառայել Նիկոլայ Առաջինին։ Մասնակցում էր [[Ռուսաստան]]ի կողմից [[Նապոլեոն]]ի դեմ կազմակերպած Ռուսաստանի արտասահմանյան բանակի արշավանքին, միևնույն ժամանակ մասնակցել է նաև Լեյպցիգի «ժողովուրդների պայքարին», գերեվարվել՝ [[ֆրանսիացիներ]]ի կողմից, սակայն կարողացել է փախուստի դիմել և հաշտություն կնքելուց հետո պաշտոնաթող է եղել Պավլոգրադյան գուսարական գնդում [[գնդապետ]]ի աստիճանով։ Շուտով պաշտոնաթողությունից հետո ստիպված եղավ անցնել ծառայողական աշխատանքի, որպեսզի հոր՝ Կազանի նահանգապետի պարտքերի պատճառով երկար ժամանակով չբանտարկվի, ով մահացել էր պաշտոնի չարաշահման համար անցկացվող հետաքննության ընթացքում։ Հոր բացասական կերպարը թույլ տվեց Նիկոլայ Իլյիչին ընտրել իր կյանքի իդեալը․ անկախ անձնական կյանք՝ ընտանեկան երջանկությամբ<ref name="Никитина">[http://www.booksss.ru/n/book/192196-278006.html#.UV_ZtZZP-3U Նինա Նիկիտինա «Լև Տոլստոյի առօրյան Յասնայա Պոլյանայում», Մոսկվա, 2007, էջ 113]</ref>։ Որպեսզի կարգի բերի իր գործերը Նիկոլայ Իլյիչը (ինչպես Նիկոլայ Ռոստովը) ամուսնացավ ոչ այնքան երիտասարդ իշխանուհու՝ Մարիա Նիկոլաևնայի հետ, [[1822]] թվականին, ով [[Վոլկոնսկիներ]]ի տոհմից էր․ ամուսնությունը հաջողված էր։ Նրանք ունեցան հինգ երեխա՝ Նիկոլայ (1823-1860), Սերգեյ (1826-1904), Դմիտրի (1827-1856), Լև և Մարիա (1830-1912)։
 
Լև Տոլստոյի մորական պապը եկատերինյան գեներալ էր՝ Նիկոլայ Սերգեևիչ Վոլկոնսկին, մի քանի նմանություններ ուներ դաժան ծերուկ Բոլկոնսկի իշխանի հետ «Պատերազմ և Խաղաղություն» ստեղծագործությունից<ref>[http://slovari.yandex.ru/~книги/Военная%20энциклопедия/Волконские,%20князья/ Վոլկոնսկիներ «Ռազմական հանրագիտարան», 1912թ, հատոր 7, էջ 329]</ref>։ Լև Տոլստոյի մայրը որոշ դրվագներում նման է Իշխանուհի Մարյային՝ կրկին «Պատերազմ և Խաղաղություն»-ից, ով հիանալի պատմասաց էր։
 
Բացի Վոլկոնսկիներից, Լև Տոլստոյը ուներ բարեկամական կապեր նաև այլ ազնվական ընտանիքների հետ, ինչպիսիք էին [[Գորչակովներ]]ը, [[Տրուբեցկիներ]]ը և այլք։
Տող 189.
==== Այլ ստեղծագործություններ ====
[[Պատկեր:WaltzByLeoTolstoy.jpg|thumb|150px|Վալս՝ հորինված Տոլստոյի և գրի առնված Ս․ Տանեևի կողմից, փետրվարի 10, 1906թ]]
[[1879]] թվականի [[մարտ]]ին Լև Տոլստոյը [[Մոսկվա]]յում ծանոթացավ [[Վասիլի Շչեգոլյոնոկ]]ի հետ, և այդ նույն թվականին վերջինս գրողի հրավերով այցելեց [[Յասնայա Պոլյանա]], որտեղ անցկացրեց մեկ-մեկուկես ամիս։ Շչեգոլյոնոկը Տոլստոյին ներկայացրեց բազմաթիվ ժողովրդական ավանդազրույցներ, բիլինաներ և առասպելներ, որոնցից ավելի քան քսանը Տոլստոյը գրի առավ (այդ գրառումները տպագրվել են Տոլստոյի երկերի XLVIII հոբելյանական հրատարակության մեջ), իսկ որոշ պատմությունների սյուժեները Տոլստոյը, եթե անգամ գրի չէր առնում, հիշում էր. նրա ստեղծագործություններից վեցի աղբյուր հանդիսանում են հենց Շչեգոլյոնոկի պատմածները («Ինչով են մարդիկ ապրում» (1881), «Երկու ծերունի» և «Երկու իմաստուն» (1885), «Կորնեյ Վասիլև» և «Աղոթք» (1905), «Ծերունին եկեղեցում» (1907))։ Դրա հետ մեկտեղ, Տոլստոյը ջանասիրաբար գրի առավ շատ ասացվածքներ, առածներ, Շչեգոլյոնոկի ներկայացրած առանձին արտահայտություններ և բառեր<ref>''Соколов Ю. М.'' [http://feb-web.ru/feb/tolstoy/critics/l2c/l2c2200-.htm Лев Толстой и сказитель Щеголёнок] // Л. Н. Толстой: К 120-летию со дня рождения. (1828—1948) / Коммент. и ред. Н. Н. Гусева. — М.: Гос. лит. музей, 1948. — Т. II. — С. 200—207. — (Летописи Государственного литературного музея; Кн. 12)</ref>։
 
Տոլստոյի նոր աշխարհընկալումն առավել ամբողջական է արտահայտվել նրա «Խոստովանություն» ([[1879]]-[[1880]], հրատարակվել է [[1884]] թվականին) և «Ո՞րն է իմ հավատը» ([[1882]]-[[1884]]) ստեղծագործություններում։ Սիրո քրիստոնեկան, անշահախնդիր և զգայական ու մարմնական սիրո հետ պայքարող որակին Տոլստոյը նվիրել է «Կրեյցերյան սոնատ» ([[1887]]-[[1889]], հրատարակվել է [[1891]] թվականին) և «Դևը» ([[1889]]-[[1890]], հրատարակվել է [[1911]] թվականին) վիպակները։ [[1890]]-ական թվականներին, փորձելով տեսականորեն հիմնավորել մշակույթի վերաբերյալ իր հայացքները, նա գրեց «Ի՞նչ է մշակույթը» տրակտատը ([[1897]]-[[1898]])։ Սակայն այդ տարիների նրա գլխավոր գեղարվեստական ստեղծագործությունը «Հարություն» վեպն էր ([[1889]]-[[1899]]), որի սյուժեն հիմնված էր իրական դատական գործի վրա։ Այս ստեղծագործության մեջ եկեղեցական ծեսերի խիստ քննադատությունը Տոլստոյի՝ [[1901]] թվականին Սրբազան սինոդի կողմից առաքելական եկեղեցուց վտարման հիմնական պատճառը դարձավ։ [[1900]]-ականների սկզբի մեծագույն նվաճումն էին «Հաջի Մուրադ» վիպակը և «Կենդանի դիակ» դրաման։ «Հաջի Մուրադում» հավասարապես բացահայտվում է Շամիլի և [[Նիկոլայ I]]-ի դաժանությունը։ Վիպակում Տոլստոյը գովերգել է պայքարելու խիզախությունը, դիմակայելու ուժը և կյանքի հանդեպ սերը։ «Կենդանի դիակ» դրաման Տոլստոյի նոր գեղարվեստական փնտրտուքի վկայությունն է՝ օբյեկտիվորեն մոտ չեխովյան դրամային։{{sfn|БСЭ|1977|}}
Տող 478.
* [[Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց]]
* [[Լև Տոլստոյի կիսանդրի (Երևան)]]
* [[Լև Տոլստոյի փողոց]]
 
== Նշումներ ==
Տող 622.
* {{cite web|url=http://elib.gnpbu.ru/sections/0100/tolstoj/|title=Биография и основные труды Л. Н. Толстого на сайте Научной педагогической электронной библиотеки|publisher=elib.gnpbu.ru}}
* [http://zpalochka.narod.ru/bibl.html «Сайт близких единомышленников Л. Н. Толстого».] Работы толстовцев 1880—1986 г.г. и далее.
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
{{DEFAULTSORT:Տոլոստոյ, Լև}}