«Երևանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ր,մ → ր, մ (2) oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, փոխարինվեց: →
Տող 15.
[[1555]] թվականի [[Ամասիայի պայմանագիր|Ամասիայի պայմանագրով]]՝ Հայաստանը բաժանվել է [[թուրքեր]]ի և [[պարսիկներ]]ի միջև. Երևանի խանությունն անցել է Իրանին։ [[1578]] թվականին թուրքական զորքերը Մուստաֆա Լալու (Ջաֆեր) փաշայի գլխավորությամբ կրկին հարձակվել են Երևանի խանության վրա և [[1579]] թվականին հեշտությամբ գրավել են այն, քանի որ Մահմուդ խանը (Թոխմախ մականունով), լսելով թուրքական բանակի մոտենալու լուրը, կողոպտել է քաղաքը և դիմել փախուստի՝ իր հետ տանելով հազարավոր գերիներ։ Երևանից բազմահազար (մոտ 60 հազար) գերիներ է տարել նաև թուրք Մուստաֆա Լալու փաշան։ Սակայն շուտով կնքվել է նոր պայմանագիր, որով Երևանը դարձյալ անցել է Իրանին։
 
[[1583]] թվականին թուրքական մի ստվար բանակ Ֆահրադ փաշայի հրամանատարությամբ վերստին արշավել է Երևան։ Մահմուդ խանը նահանջել է արևելք՝ քաղաքը թողնելով թուրքերին։ Ֆահրադ փաշան [[1582]]-[[1583]] թվականներին Հրազդանի ձախափնյա զառիթափ ձորեզրին՝ հարթավայրում, կառուցել է [[Երևանի բերդ]]ը, որը եղել է թուրք և պարսիկ տիրակալների բացառիկ կարևոր ռազմական հենակետը։ [[19-րդ դար]]ի սկզբին բերդն զբաղեցրել է 790 մ x 850 մ չափսերի գրեթե քառակուսի տարածք։ [[1603]] թվականին [[Աբբաս Խոջա Ահմադ|Աբբաս]] շահը մոտ 8-9 ամիս պաշարել է Երևանը, թուրքական կայազորը հարկադրված հանձնվել է։ [[1604]] թվականին Աբբասի գերեվարած հայերի թվում եղել են բազմաթիվ երևանցիներ, որոնք [[1606]] թվականին [[Նոր Ջուղա]]յի մոտ հիմնել են ավան և կոչել Նոր Երևան։ [[1605]] թվականի դաշնագրով՝ վերականգնվել են [[1555]] թվականի թուրք-պարսկական սահմանները, և Երևանը կրկին մնացել է պարսկական հատվածում։ 3 դար շարունակ Երևանը 14 անգամ ձեռքից ձեռք է անցնել։ [[1606]]-[[1609]] թվականներին Երևանի Ամիրգունա խանք Արևմտյան Հայաստանի զանազան շրջաններից գերած բազմաթիվ հայերի բնակեցրել է Երևանի շրջակայքում։ [[1635]] թվականին քաղաքը գրավել են Մուրատ սուլթանի, [[1636]] թվականին՝ Իրանի շահ Սեֆիի զորքերը։ [[1638]] թվականին Երևանը և շրջակա բնակավայրերը գրավել ու ասպատակել են Քանան փաշայի թուրքական զորքերը, որոնց կազմում եղել են նաև [[Ղրիմ]]ի խանի ջոկատները։ [[1639]] թվականին կնքված [[Կասրե-Շիրինի հաշտություն|Կասրե-Շիրինի հաշտությամբ]] հաստատվել է մոտ 60-ամյա խաղաղություն։ Երևանը եղել է Սեֆյան կայսրության Չուխուր Սաադի բեգլար-բեգության կենտրոնը, որը կառավարել է սարդարը, [[1747]] թվականից՝ խանը։
 
[[1724]] թվականին Երևանի և շրջակա գյուղերի բնակիչները շուրջ 2 ամիս դիմագրավել են թուրք, 70-հազարանոց բանակին և միայն պարսիկների դավաճանության պատճառով են պարտվել ու բերդը հանձնել թուրքերին։ Երևանի պատմության այդ էջը ներկայացրել է պատմիչ [[Աբրահամ Երևանցի]]ն, որը, մանրամասն նկարագրելով ճակատամարտը, հիշատակում է, որ 20 հազար զոհ տալով՝ թուրքերին վերջապես հաջողվել է գրավել բերդը։ [[1735]] թվականին Իրանի Նադիր շահը, թուրքերի հետ նախնական պայմանավորվածությամբ, վերացրել է [[Կարսի բերդ]]ի պաշարումը, փոխարենը երկարատև պաշարումից հետո առանց կռվի ([[սեպտեմբերի 22|սեպտեմբերի 22-ին]]) գրավել Երևանը։
Տող 62.
 
{{ՀՀ2012}}
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Երևան]]