«Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (92), ։ → ։ (34), ՝ → ՝ (25), → (146), ), → ), (3), )։ → )։ (5), ( → ( (11) oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, փոխարինվեց: → (18)
Տող 4.
== Ռելիեֆ ==
[[Պատկեր:246886809 343c5a6348 b.jpg|300px|մինի|Ախուրյանի կիրճը]]
Ռելիեֆի գլխավոր տարրը [[Արարատյան գոգավորություն]]ն է, որը ձգվում է [[Ախուրյան]]ի գետաբերանից մինչև [[Նախիջևանի գոգավորություն]]։ Գոգավորությունը եզրավորող լեռներն ամֆիթատրոնաձև իջնում են դեպի [[Արարատյան դաշտ]], լեռնաճյուղերը ջրբաժան են գետերի միջև, որոնք առաջացրել են նեղ, խոր քարքարոտ կիրճեր ([[Քասաղ]]ի, Հրազդանի, Ազատի, Վեդու և այլն)։ Շրջակա հրաբուխներից ժայթքած լավաները առաջացրել են նախալեռնային գոտու սարավանդները (Թալինի, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայքի)։ Անցումը դաշտից դեպի նախալեռներ կտրուկ է, երբեմն՝ աստիճանական։
Հրաբխային ապարները մերկացել են՝ առաջացնելով ռելիեֆի բազմապիսի ձևեր, առանձնապես գեղեցիկ են բազալտային սյունաձև առաջացումները՝ [[Հրազդանի կիրճ]]ի [[Երևան]]ի հատվածում, Ազատի կիրճում և այլն։ Նախալեռներից անցումը դեպի հրաբխային զանգվածների միջին և վերին գոտիները կատարվում է աստիճանաբար։ Նախալեռնային սարավանդները և լեռնալանջերը ծածկված են երիտասարդ հրաբխային ապարներով։ Լեռնագրության հիմնական միավորներից են [[Ծաղկունյաց լեռնաշղթա]]ն, [[Արայի լեռ]]ը, [[Հատիս]], [[Գութանասար]] հանգած [[հրաբուխ]]ները, Եղվարդի եռաբլուրները, [[Արտենի]], [[Իրինդ]] հրաբխային կոները։ Գոգավորության ցածրադիր մասի ռելիեֆի ձևավորման գործում որոշակի ազդեցություն է թողել [[Արաքս]] գետը, որը հունը հաճախ փոխել է՝ առաջացնելով դարավանդներ։ Արմավիրի տարածաշրջանում պահպանվում է Երասխահունը (Արաքսի հին հունը)։
 
== Պաշարներ ==
Կան [[մարմար]]ի, [[գրանիտ]]ի, [[քարաղ]]ի, քվարցային ավազի, [[բազալտ]]ի, [[տուֆ]]ի, պեռլիտի, հրաբխային խարամի, [[Հանքային ջուր|հանքային]] (Արզնի, Բջնի, Հանքավան, Արարատ), անուշահամ (Քառասունակն), արտեզյան (Արարատյան արտեզյան ավազան) ջրերի պաշարներ։
 
== Կլիմա ==
Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ամառը՝ շոգ, արևոտ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2500-2800 ժ է, անարև օրերի թիվը՝ 30-40։ Ձմռանը լանջերից ցած իջնող սառը օդը կուտակվում է Արարատյան դաշտում՝ առաջացնելով ջերմաստիճանի շրջադասություն (ինվերսիա)։ Օդի ջերմաստիճանի տարեկան միջին տատանումները հասնում են ավելի քան 30 °C, նվազագույնը՝ -42 °C (Ապարան), առավելագույնը՝ 42 °C (Արարատ)։ [[Գարուն]]ը կարճատև է, համեմատաբար՝ խոնավ, փոփոխական, ամառը՝ տևական (4-5 ամիս)՝ շոգ, չոր եղանակների գերակշռությամբ։ Միջլեռնային գոտում կլիմայական եղանակները համընկնում են տարվա օրացուցային եղանակներին։ Կլիման ավելի մեղմ է։ Ամառվա միջին ջերմաստիճանը 18-20 °C է։ Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով, գոգավորության հատակին ամեն տարի չէ, որ ձնածածկույթ է ձևավորվում։ Քամիների արագությունը, ըստ բարձրության, ավելանում է, առավելագույնը՝ ձմռանը։ Կլիման դեպի լեռնագագաթներ խստանում է, [[ձմեռ]]ը տևական է՝ 5-6 ամիս, ամառը՝ կարճատև, օդի ամսական միջին ջերմաստիճանը՝ 10-14 °C։ Ձմռան ամիսների միջին ջերմաստիճանն իջնում է -10 °C-ից, նվազագույնը՝ -40 °C։ Քամիների արագությունը 5-7 մ/վ է, տարեկան տեղումները՝ 230-900 մմ։ Մակերևութային հոսքը գրեթե բացակայում է։
 
== Ջրագրություն ==
[[Պատկեր:WildWheat Erebuni Reserve.jpg|300px|մինի|Էրեբունի արգելոցի վայրի ցորենը՝ Ցորեն արարատյան (Triticum araraticum)]]
Բացի [[Մեծամոր (գետ)|Մեծամոր]]ից, գետերը ([[Արաքս]], [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Ազատ (գետ)|Ազատ]], [[Վեդի (գետ)|Վեդի]]) տարանցիկ են, վարարում են ուշ գարնանը և վաղ ամռանը՝ հաճախ փոխելով իրենց հուները։ Հրաբխային լեռնազանգվածների շրջանում գերիշխում է ստորերկրյա հոսքը, որը միախառնվում է Արարատյան արտեզյան ավազանին։
Տարածքում են [[Թալինի ջրանցք|Թալինի]], [[Ապարանի ջրամբար|Ապարանի]], Արագածի, Ազատի, [[Աղբյուրակի ջրամբար]]ները, Աշտարակի, [[Արտաշատի ջրանցք|Արտաշատի]], [[Էջմիածնի ջրանցք|էջմիածնի]], [[Կոտայքի ջրանցք|Կոտայքի]], Գառնու, [[Արզնի-Շամիրամի ջրանցք|Արզնի-Շամիրամի]], Արմավիրի, Ստորին Հրազդանի ջրանցքները։
 
Տող 23.
{{Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական շրջաններ}}
{{ՀԲ}}
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական շրջաններ]]