«Քաղկեդոնի ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հայ եկեղեցին և Քաղկեդոնի ժողովի որոշումները: վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, փոխարինվեց: → (2)
Տող 14.
450թ. Թեոդոս Բ կայսեր մահից հետո գահ է բարձրանում նրա քույր Պուլքերիան և վերջինիս ամուսին Մարկիանոսը, որոնք եկեղեցական հարցերում հակադիր էին հանգուցյալ կայսեր։ 451թ. հոկտեմբերի 8-ին Քաղկեդոնում գումարվում է նոր ժողով, որի նախագահությունը հանձնվում է պապի պատվիրակներին։ Ժողովը իբրև դավանության հիմք ընդունում է Լևոնի տումարը, դատապարտում Նեստորին և Եվտիքեսին։ Իբրև հավատի ամփոփում ընդունվում է «Մի Քրիստոս յերկուս բնութիւնս» բանաձևը։
 
Բացի այս բանաձևումը Քաղկեդոնի ժողովը կրոնադավանաբանական կողմից ուներ նաև առաջնայնության խնդիր։ Այսպես Եփեսոսի 431թ. տիեզերաժողովում Նեստորը նզովվեց, ով Կ.Պոլսի պատրիարքն էր և Անտիոքյան դպրոցի ներկայացուցիչ։ Այսպես այս ժողովում սահմանվեց աթոռների նոր կարգ՝ Հռոմ, Կոստանդնուպոլիս, Անտիոք, Երուսաղեմ, Ալեքսանդրիա։
 
== Քաղկեդոնի ժողովի որոշման նկատմամբ հակազդեցությունը ==
Տող 23.
451թ., երբ գումարվեց Քաղկեդոնի ժողովը, Հայաստանում տեղի էր ունենում [[Վարդանանց պատերազմ]]ը։ Հայոց եկեղեցին, զբաղված լինելով պարսկական զրադաշտական կրոնի դեմ պայքար մղելով, ի վիճակի չէր հստակեցնել իր դիրքորոշումը Բյուզանդական կայսրության մեջ ծավալվող դավանաբանական վիճաբանությունների նկատմամբ։ Դրությունը փոխվեց 480-ական թթ.` [[Վահան Մամիկոնյան]]ի մարզպանության շրջանում, երբ Հայաստանում դրությունը փոքր ինչ խաղաղվեց և կայունացավ։ Հայոց եկեղեցին այս վեճերում որդեգրեց այդ ժամանակ Բյուզանդական եկեղեցում գերիշխող պաշտոնական դավանաբանությունը` [[Զենոն (Բյուզանդիայի կայսր)|Զենոն]] կայսեր «[[Հենոտիկոն]]ը»։ Այդ դիրքորոշումը պաշտոնապես ամրագրվեց [[506]]թ. Դվինում գումարված եկեղեցական ժողովի կողմից, որին մասնակցում էին «Հայոց, Վրաց, Աղվանից և Սյունյաց» եպիսկոպոսները։
 
Հայ եկեղեցին ունի հստակ վերաբերմունք կապված Քաղկեդոնի ժողովի նկատմամբ։ Այս դարաշրջանը հայտնի է իր բազմաթիվ քրիստոսաբանական վեճերով։ Բազմիցս քաղկեդոնականները հայ եկեղեցուն մեղադրել են միբնակության մեջ, սակայն հայ եկեղեցին չի հետևում ծայրահեղ միաբնակներին (ինչպիսին էր օրինակ Եվտիքեսը), այլ այսպես կոչված, Կյուրեղյան (եփեսոսյան) դավանաբանությանը։ Այսպես հայ եկեղեցու քրիստոսաբանությունը ձևավորվեց Եփեսոսի ժողովում, իսկ դրանից հետո դեռևս կենդանի հայ եկեղեցու մեծագույն գործիչների՝ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կողմից ավելի ևս հստակեցվեց։ Այս մասին մենք իմանում ենք «Գիրք թղթոց» ժողովածուից։ Հետագայի հայ մտածողները քաղկեդոնականությունը համարել են կեղծ նեստորականություն, և դրա հիման վրա մերժել այս ժողովի կանոնները այն համարելով թաքնված նեստորականություն։
 
== Աղբյուրներ ==
Տող 30.
== Արտաքին հղումներ ==
[http://www.zvartnotz.am/am/24/2404 Քաղկեդոնի Ժողովը և Հայ Եկեղեցու դիրքորոշումը այդ ժողովի դավանաբանական բանաձևի նկատմամբ]
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Եկեղեցական ժողովներ]]