«Սամուրայ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 64 բայտ ,  5 տարի առաջ
չ
կետադրական, փոխարինվեց: : → ։ (5)
չ (կետադրական, փոխարինվեց: : → ։ (5))
'''Սամուրայ'''` ({{lang-ja|侍}}, '''բու ́շի''' {{lang-ja|武士}}), [[Ճապոնիա|ճապոնական]] [[ավատատիրություն|ավատատիրության]] ժամանակների ռազմականացված ազնվականության խավ է։ Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառին մոտ է «բուշի» բառը. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով և նկատի ունի ցանկացած զինվորի, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է։ Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միջև, ինչը իմաստ ունի միայն որոշ չափով, քանի որ տարբերություններն ակնհայտ են։
 
Բուն «սամուրայ» բառն առաջացել է ''saberu'' բայից, որը նշանակում է «ծառայել»:։ Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ` [[դայմյո]]յի ռազմական ծառան էր. թիկնապահը, զինվորը, պաշտոնյան։ Այդ առումով, սամուրայի ամենապատվավոր պաշտոնն էր համարվում՝ տիրոջ թրի պահապան լինելը։ Սակայն սամուրայները նաև այլ պաշտոններ էին զբաղեցնում, ինչպես օրինակ «տիրոջ անձրևանոցի պահապանի» կամ «առավոտյան տիրոջը ջուր մատուցողի» պաշտոնները։
 
== Պատմություն ==
=== Սամուրայության ձևավորումը ===
Սամուրայությունն առաջացել է Թայկայի բարեփոխումների (646 թ.) արդունքում. սա [[Չինաստան|չինական]] [[Թան]] արքայատոհմի քաղաքական, կառավարական և ռազմական վարչակազմի ընդօրինակման փորձ էր :։ Սամուրայության զարգացման համար կարևորագույն խթան էր Կամու կայսրը (VIII դ. վերջ - IX դ. սկիզբ), ով [[այնու]] ցեղերի դեմ իր պատերազմի համար դիմեց [[Ճապոնիա]]յի գավառական տոհմերի ռազմական ուժին։
 
[[X դար|X]] - [[XII դար]]երում` ավատատիրական պատերազմների ընթացքում, վերջնականապես ձևավորվեցին հիմնական ավատատիրական տոհմերը, որոնց տիրույթի տակ էին գտնվում զգալի ռազմական ուժեր. այդ ուժերը ձևականորեն գտնվում էին [[Ճապոնիա]]յի կայսեր ծառայության տակ, սակայն իրականում ծառայում էին իրենց մասնավոր իշխանական տոհմերին, որոնց գլխավորում էին [[դայմյո]]ները (մեծ իշխանները)։ Նույն ժամանակաշրջանում են առաջացել սամուրայների բարոյական կանոնների սկզբունքները, որոնք արտացոլվեցին «Աղեղի և նժույգի արահետում» («Կյուբա-նո միտի»), հետագայում դառնալով սամուրայության պատվիրանները՝ «Ռազմիկի արահետը» ([[Բուշիդո]])։ Սամուրայ կարող էր համարվել միայն այն անձը, ով ուներ սամուրայի ոգի («սանայո») և հետևում էր սամուրայության բարոյական կանոնակարգին։
Սամուրայության [[ոսկե դար]] է համարվում առաջին շյոգունից սկսած մինչև Օնին պատերազմն ընկած ժամանակաշրջանը։ Թեև դա հիմնականում հանդարտ դարաշրջան էր (չհաշված [[Ճապոնիա]]յի վրա մոնղոլների հարձակման անհաջող փորձը), այն ու ամենայնիվ սամուրայների թվաքանակակն այնքան էլ մեծ չէր (համեմատած Թոկուգավայի օրոք եղածի հետ, երբ ամեն հինգերորդ [[ճապոնացիներ|ճապոնացին]] սամուրայ էր), ինչը պայմանավորված էր սամուրայների բարձր կենսամակարդակով։
 
Նույն դարաշրջանում ծաղկում են ապրում սամուրայական արվեստները՝ գրականությունը, պատմական վիպասանությունը, երաժշտությունը։ Խոշոր և երկարատև պատերազմների բացակայության պայմաններում, սամուրայներն իրենց ազատ ժամանակը տրամադրում էին բանահյուսությանը, գրելով բազմաթիվ բանաստեղծություններ և փիլիսոփայական աշխատություններ։ Արդյունքում, սամուրայները դարձան ժամանակի ամենազարգացած հասարակական խավը։ Հիշյալ դարաշրջանում է տարածում ստանում հետևյալ ասացվածքը. «Սարերի մեջ առանձնանում է Ֆուջիյաման, մարդկանց մեջ՝ սամուրայը»:։
 
[[Թայրա]] տան հանդեպ կրած հաղթանակից հետո, [[Մինամոտո-նո Յորիտոմո]]ն ստիպեց կայսրին, որ իրեն շնորհի [[շյոգուն]]ի տիտղոս, իսկ նախկինում աննշան [[Կամակուրա]] ձկնորսական ավանը , որտեղ ժամանակին գտնվում էր իր սղնախը (ռազմական շտաբը), դարձրեց իր համար [[նստավայր]]:։ Այսուհետև, [[շյոգուն]]ը [[Ճապոնիա]]յում դարձավ ամենաազդեցիկ անձնավորությունը՝ լինելով միաժամանակ առաջին սամուրայը և վարչապետը։ Թեև պաշտոնապես երկրի գերագույն իշխանությունը շարունակվում էր գտնվել կայսրի ձեռքերում և արքունիքը պահպանում էր իր ազդեցությունը, սակայն հենց [[շյոգուն]]ն էր հանդիսանում երկրի իրական տիրակալը։ Կայսրը ստիպված էր համաձայնվել [[շյոգուն]]ի որոշումների հետ, հակառակ դեպքում «հոժարակամ» կզրկվեր գահից։
 
[[Մինամոտո-նո Յորիտոմո]]ն ստեղծեց երկրի ղեկավարման նոր մարմին՝ [[բակուֆու]] (բառացիորեն՝ «դաշտային նստակայան»:։ Ինչպես և [[շյոգունը]], այնպես էլ իր կառավարության նախարարների և նրանց օգնականների մեծ մասը սամուրայներ էին։ Դրա շնորհիվ սամուրայության ոգին ներթափանցեց պետական և հասարակական կյանքի բոլոր բրագավառներեը։ [[Ճապոնիա]]յի բոլոր գավառներում նշանակվեցին ռազմական մարզպետներ, որոնք հաշվետու էին [[բակուֆու]]ին [[շյոգունի]] ղեկավարությամբ։ Այսպիսով, [[շյոգուն]]ը և իր նախարարները լավատեղյակ էին երկրի անցուդարձին և, անհրաժեշտության դեպքում, կարող էին արագ արձագանքել իրադարձություններին։
 
{{ՎՊԵ|Samurai}}
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Ճապոնիայի պատմություն]]
274 658

edits