«Հայկ նահապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Մաքրում եմ կաղապարներում կրկնվող արգումենտ(ներ)ը՝ օգտագործելով findargdups գործիքը
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (2), → (3)
Տող 15.
}}
 
'''Հայկ նահապետ''' (նաև '''Հայկ թագավոր'''<ref>[http://giteliq.am/pdf/Paris-Herouni-Hayer@-ev-Hnaguyn%20Hayastan@.pdf Պարիս Մ․ Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (Հիմքերը հայոց)։ Արխաեաստղագիտություն։ Լեզվաբանություն։ Հնագույն պատմություն, Երևան, Տիգրան Մեծ, 2006 թ․, 320 էջ։]</ref> '''Հայկ դյուցազն'''), լեգենդար հերոս, հայոց անվանադիր նախնին։ [[Մովսես Խորենացի]]ն իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր, ազգապետ։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը [[Հաբեթ]]ի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։
 
Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի ավագ որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է՝ Հաբեթ (Japheth), Գամեր (Gomer), Թիրաս (Tiras), Թորգոմ (Togarmah) Հայկ (Haik)։
Տող 48.
{{Հայոց պատմություն}}
{{հիմնական|Հայկ և Բել}}
Հայկի թագավորի կյանքի հայտնի դրվագներից է նրա պատերազմը բաբելոնյան առաջնորդ [[Բել]]ի դեմ։ [[Բաբելոն]]յան աշտարակաշինության խառնաշփոթի ընթացքում Տիտանյան Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունը իր հարազատների և ցեղակիցների վրա։ Ըստ Մովսես Խորենացու՝ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ [[Արամանյակ]]ի (Արմեն) ծնվելուց հետո Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է [[Հայք]]։ Հայրենիք ժամանելուն պես, Հայկը բնակություն է հաստատում [[Տուրուբերան]]ի [[Հարք]] գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», «հայրենիք»։ Այդ ընթացքում Բելը, դառնալով [[Ասորեստան]]ի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռ [[Կադմոս]]ը, որը բնակություն էր հաստատել [[Հայկական լեռնաշխարհ]]ի հարավում՝ [[Կորճայք]]ում, [[Արարադ]] լեռան ստորոտում, զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով [[Հայկաշեն]]ից մեկնում է ([[Վանա լիճ|Վանա լճի]] հյուսիսային ափի եզրով) դեպի այժմյան [[Վան]] քաղաքը։ Վանից հարավ ընկած [[Հայոց Ձոր]] կոչվող գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև գետի հյուսիսային (աջ) ափին, աջից և ձախից տեղադրելով իր ավագ որդուն և թոռանը՝ [[Արամանյակ]]ին և [[Կադմոս]]ին։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանալով մի բլրի վրա, որտեղից հետևում է մարտին։
 
Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և եռաթև [[նետ]]ով նետահարում է նրան։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը՝ նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։
Տող 59.
== Ժառանգներ ==
Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] և այլ հայ պատմագիրների՝ Հայկից է սերում [[Հայկազունիներ]]ի [[արքայատոհմ]]ը։ Այդ [[Հայ ազնվականություն|ազնվական]] հարստության վերջին ներկայացուցիչը՝ [[Վահե]] արքան զոհվեց Գավգամելում, Հայքն [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] արշավանքից պաշտպանելիս։<br />
«[[Հաբեթ]]ի սերունդների Ցանկը սահմանել և առաջադրել է [[Մովսես Խորենացի]]ն, որպես [[Հին Կտակարան]]ի ազգաբանության ցանկերին այլընտրանք, քանզի, Պատմահայրը բողոքում է. «ս. գիրքը յուրայիններին (հրեաներին. հեղ) զատելով իբրև իր սեփական ազգ՝ մյուսներին լքեց, իբրև արհամարելի և իր կողմից նշանակվելու անարժան…(հավելելով) մեր [[Հաբեթ]]ի սերունդները բոլորովին չկան»:։ [[Խորենացի]]ն առաջադրել է սեփական՝ [[Նոյ]]ի [[Հաբեթ]] որդու ազգաբանության Ցանկ, հավելելով, որ այն ավելի հավաստի է, քան Ծննդոց բաժնի ցանկերը, քանի որ այնտեղ [[Հաբեթ]]ի սերունդները բացակայում են(''[[Մ. Խորենացի]], ՀՊ'', էջ՝ 77-78):։ Ի տարբերություն իրենից առաջ և հետո պատմություններ գրող պատմիչների, Պատմահայրը ազնվորեն թվարկում է, թե [[Հաբեթ]]ի ազգաբանությունը ճշտելիս, ինքը ինչ աղբյուրներից է օգտվել՝ Աբյուդենոս, Կեփաղիոն, հունարեն գրականություն, իսկ Հին Կտակարանի Ծննդոց բաժնի ազգանության ցանկերը որևէ հավաստի աղբյուրներ չունեն։ Սկսած Խորենացուց, մեր բոլոր պատմիչները անփոփոխ են թողել «Հաբեթից սկսվող ազգաբանության», այդ թվում «Առաջին հայկյանների»՝ [[Հայկ]]ից մինչև [[Արա Գեղեցիկ]]» Հայկազունի առաջնորդների Ցանկը։<br />
Ըստ Խորենացու մի շարք հայոց [[Հայ ազնվականություն|ազնվական]] [[տոհմ]]եր իրենց ակունքների սկիզբ են համարում [[Հայկ Նահապետ]]ին։ Դրանցից են [[Բզնունի]]ները, [[Խորխոռունի]]ները, [[Մանդակունի]]ները, [[Վահևունի]]ները, [[Վարաժնունի]]ները, [[Առանշահիկներ]]ը և այլն։ Ժամանակակից գիտնականների մի մասը այլևս հրաժարվում է դիտարկել Հայկին որպես զուտ առասպելական անձ և հակված է ներկայացնել նրան որպես հայոց հերթական թագավոր, ով մեծ ավանդ է ունեցել հայկական արժեհամակարգի պահպանման և տարածման գործում<ref>Պ․Մ․Հերունի, ''Հայերը և հնագույն Հայաստանը''Երևան 2006թ․</ref>։
 
Տող 74.
{{Հայկազունիներ}}
{{Հին հայկական դիցաբանություն}}
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Հայոց նահապետեր]]