«Լեզվաընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը մաքրում է using AWB
չ լեզվական մասնակի շտկումներ
Տող 28.
===Մեկուսի լեզուներ ===
{{main|Մեկուսի լեզուներ}}
Աշխարհի լեզուների մեծ մասը հայտնի հիմնավորումներով պատկանում է որոշակի լեզվաընտանիքների։ Այն լեզուները, որոնք հայտնի լեզվական կապեր չունեն (կամ որոնց լեզվաընտանեկան կապերը միայն հարաբերականորեն էնեն առաջարկված) կոչվում են [[Մեկուսի լեզուներ]], որոնց այլ կերպ կարելի է նաև անվանել լեզուներ, որոնք պատկանում են ամենափոքր լեզվաընտանիքներին։ Օրինակ [[Բասկերեն|բասկերենը]]։ Ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ բոլոր մեկուսի լեզուները պետք է ունենան որոշակի լեզվաբանական կապեր, որոնք սակայն տվյալ պահին չափազանց խորն են լեզվաբանական համեմատական վերլուծության կողմից բացահայտվելու համար։
 
Այն լեզուները, որոնք վստահաբար չեն կարող դասակարգվել որևէ լեզվաընտանիքի մեջ, հայտնի են որպես ''մեկուսի լեզուներ''։ Սովորաբար մեկուսի են կոչվում նաև այն լեզուները, օրինակ [[Հայերեն|հայերենը]], որոնք մեկուսի ճյուղ են զբաղեցնում իրենց լեզվաընտանիքում, բայց նման դեպքերում ''մեկուսի'' բնորոշման իմաստը սովորաբար առանձին պարզաբանում է ստանում։ Օրինակ հայերենը որոշ լեզվաբանների բնորոշումով կարող է դասակարգվել որպես ''հնդեվրոպական մեկուսի լեզու''։ Ի տարբերություն [[հայերեն]]ի [[բասկերեն]]ը դիտվում է որպես բացարձակ մեկուսի լեզու։ Առայժմ բասկերենի և որևէ այլ լեզվի միջև, չնայած բազմաթիվ փորձերի, ոչ մի լեզվաբանական կապ չի բացահայտվել, թեև այն իր վրա կրել է աշխարհագրական առումով հարևան [[ռոմանական լեզուներ]]ի ազդեցությունը։ Լեզուն կարող է համարվել մեկուսի ներկայում, բայց ոչ պատմականորեն, որովհետև այն կարող է կապեր ունեցած լինել ժամանակին կենսագործած բայց ներկայումս վերացած լեզուների հետ։
Տող 34.
===Լեզվական արեոլներ ===
{{main|Լեզվական արեոլներ}}
Համատեղ նորամուծությունները, որոնք լեզուները ստացել են փոխառնելով այլ հարևան լեզուներից կամ ուրիշ եղանակներով, չեն դիտվում որպես տոհմաբանական առանձնահատկություններ և ուստի չեն վերագրվում լեզվաընտանիքի հասկացությանը։ Օրինակ գիտական կարծիք կա, որ [[Իտալական լեզուներ|իտալական լեզուներին]] բնորոշ ([[Լատիներեն|լատիներեն]], [[Օսկաներեն|օսկաներեն]], [[Ումբրիերեն|ումբրիերեն]], և այլն) շատ առանձնահատկություններ կարող են լինել ''տարածաշրջանային'' բնույթի։ Եվս մեկ միանգամայն ապացուցելի օրինակ են արևմտագերմանական լեզուներում երկար ձայնավորների նմանատիպ հնչյունափոխությունները, որոնք կատարվել են շատ ավելի ուշ քան կարող էր լինել պրոտո-լեզվի ազդեցության հետևանքով (որոնք իրականում չեն կարող նաև միանշանակորեն դիտվել որպես ''տարածաշրջանային ազդեցություն'', որովհետև անգլերենը և մայրցամաքային արևմտագերմաներենը նույն լեզվական արեոլից չեն)։ Նմանապես բազմաթիվ նմանօրինակ նորամուծություններ կան գերմանական և [[Բալթյան լեզուներ|բալթյան լեզուների]] ու [[Սլավոնական լեզուներ|սլավոնական լեզուների]] միջև, որոնք շատ ավելի նման էնեն տարածաշրջանային առանձնահատկության, քան ընդհանուր նախալեզվից բխող ժառանգականության։ Այս բոլոր հիմնավոր անորոշությունները, որոնք թույլ չեն տալիս վստահաբար պնդել, թե համատեղ նորամուծությունները լեզուներում ինչի արդյունք են՝ տարածաշրջանային փոխազդեցության, պատահականության, թե ընդհանուր նախալեզվից ստացած ժառանագության, տարակարծությունների հիմք են ստեղծում խոշոր լեզվաընտանիքներում [[լեզվախումբ|լեզվախմբերի]] և [[լեզվաճյուղ|լեզվաճյուղերի]] ենթաբաժանման շուրջը։
 
Լեզվական արեոլները աշխարհագրական տարածքներ են, որտեղ գործում են ընդհանուր լեզվաբանական կառուցվածք ունեցող մի շարք լեզուներ։ Այդ լեզուների միջև եղած նմանությունները կարող են լինել լեզվական կապերի կամ փոխազդեցության հետևանք, որոնք ոչ պատահական, ոչ էլ ընդհանուր նախալեզվից սերող ընդհանրություններ կամ նմանություններ են, և չեն դիտվում որպես այնպիսի չափանիշներ, որոնք բավարար են լեզվաընտանիք բնորոշելու համար։