«Ներզատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տարատեսակ ուղղումներ
No edit summary
Տող 4.
Հորմոններն արտադրվում են ոչ միայն ներզատական [[գեղձ]]երում, այլև ներզատական բջիջներ ունեցող, բայց ներզատական գեղձ չհանդիսացող այնպիսի օրգաններում, ինչպիսիք են` [[ստամոքս]]ը, աղիները, [[լյար]]դը, [[սիրտ]]ը, [[արյունատար անոթ]]ները, [[ուղեղ]]ը և այլն։ Օրգանիզմի ներզատական համակարգն իր մեջ ներառում է ներզատական գեղձերն ու ողջ օրգանիզմով ցրված ներզատական բջիջները։ Վերջինս կոչվում է [[սփռուն ներզատական համակարգ]]։<ref>Widmaier, Eric P.; Hershel Raff, Kevin T. Strang. Vander's Human Physiology, 11th Ed.. McGraw-Hill, 2008, p. 291, 509–10. ISBN 978-0-07-304962-5.</ref>
 
20-րդ դարի 60-ական թվականներին անգլիացի հյուսվածաքիմիկոս Է. Պիրսը մի շարք օրգաններում հայտնաբերեց բջիջներ, որոնք ընդունակ էին ամինաթթուներամինաթթուների նախորդներ կլանել, ապա կարբօքսիլացնել և դրանց մնացորդներից սինթեզել պեպտիդային հորմոններ։ Այս բառերի ({{Lang-en|Amine Precursor Uptake and Dekarboxylation = Amine Precursor Uptake and DekarboxylationDekarboxy}}) սկզբնատառերով Պիրսը նշված բջիջների համակարգն անվանեց APUD-համակարգ, իսկ բջիջները` ապուդոցիտներ։ Ապուդոցիտների մի մասը միաժամանակ սինթեզվում է նաև ներզատական գեղձերում։
 
Որոշ նեյրոններ արտադրում են հորմոններին նմանվող նյութեր, այդ իսկ պատճառով դրանք կոչվում են [[նեյրոհյութազատիչ բջիջ|նեյրոներզատիչ բջիջ]]ներ, իսկ արտադրվող նյութերը` [[նեյրոհորմոն]]ներ։ Շատ [[միջնորդանյութ]]եր ([[մեդիատոր]]ներ) կարող են հանդես գալ նաև որպես հորմոններ (օրինակ` [[դոֆամին]]ը)։