«Ներզատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Սեռական գեղձեր: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ oգտվելով ԱՎԲ
տարատեսակ ուղղումներ
Տող 4.
Հորմոններն արտադրվում են ոչ միայն ներզատական [[գեղձ]]երում, այլև ներզատական բջիջներ ունեցող, բայց ներզատական գեղձ չհանդիսացող այնպիսի օրգաններում, ինչպիսիք են` [[ստամոքս]]ը, աղիները, [[լյար]]դը, [[սիրտ]]ը, [[արյունատար անոթ]]ները, [[ուղեղ]]ը և այլն։ Օրգանիզմի ներզատական համակարգն իր մեջ ներառում է ներզատական գեղձերն ու ողջ օրգանիզմով ցրված ներզատական բջիջները։ Վերջինս կոչվում է [[սփռուն ներզատական համակարգ]]։<ref>Widmaier, Eric P.; Hershel Raff, Kevin T. Strang. Vander's Human Physiology, 11th Ed.. McGraw-Hill, 2008, p. 291, 509–10. ISBN 978-0-07-304962-5.</ref>
 
20-րդ դարի 60-ական թվականներին անգլիացի հյուսվածաքիմիկոս Է. Պիրսը մի շարք օրգաններում հայտնաբերեց բջիջներ, որոնք ընդունակ էին ամինաթթուներ կլանել, ապակարբօքսիլացնելապա կարբօքսիլացնել և դրանց մնացորդներից սինթեզել պեպտիդային հորմոններ։ Այս բառերի ({{Lang-en|Amine Precursor Uptake and Dekarboxylation = Amine PrecurosorePrecursor Uptake and Dekarboxylation}}) սկզբնատառերով Պիրսը նշված բջիջների համակարգն անվանեց APUD-համակարգ, իսկ բջիջները` ապուդոցիտներ։ Ապուդոցիտների մի մասը միաժամանակ սինթեզվում է նաև ներզատական գեղձերում։
 
Որոշ նեյրոններ արտադրում են հորմոններին նմանվող նյութեր, այդ իսկ պատճառով դրանք կոչվում են [[նեյրոհյութազատիչ բջիջ|նեյրոներզատիչ բջիջ]]ներ, իսկ արտադրվող նյութերը` [[նեյրոհորմոն]]ներ։ Շատ [[միջնորդանյութ]]եր ([[մեդիատոր]]ներ) կարող են հանդես գալ նաև որպես հորմոններ (օրինակ` [[դոֆամին]]ը)։
 
== Հորմոնների բնորոշումը ==
Տող 12.
Ներքին սեկրեցիայի կամ ներզատական գեղձերը չունեն արտատար ծորաններ և նրանցում սինթեզված հորմոններն անմիջապես հյութազատվում են օրգանիզմի հեղուկ միջավայրի մեջ։ Այս գեղձերն ունեն համեմատաբար փոքր չափեր, հարուստ արյունամատակարարում ու նյարդավորում։ Նյարդավորումն իրականացվում է [[վեգետատիվ նյարդային համակարգ]]ի [[Սիմպաթիկ նյարդային համակարգ|սիմպաթիկ]] և [[Պարասիմպաթիկ նյարդային համակարգ|պարասիմպաթիկ]] նյարդաթելերով։
 
Օրգանիզմում կան նաև խառը գեղձեր ([[ենթաստամքոսայինենթաստամոքսային գեղձ]], [[սերմնարան]]ներ, [[ձվարան]]ներ), որոնք միաժամանակ համարվում են արտազատիչ և ներզատիչ գեղձեր։
Ներզատական գեղձերն են` [[մակուղեղ]]ը ([[հիպոֆիզ]]ը), [[վահանագեղձ]]ը, [[հարվահանագեղձ]]երը, [[մակերիկամ]]ներն ու [[էպիֆիզ]]ը։ Իսկ ենթատեսաթումբը ([[հիպոթալամուս]]ը) համարվում է թե նյարդային, թե ներզատական օրգան։
Հորմոններ արտադրող ներզատական բջիջներ կան նաև [[ուրցագեղձ]]ում, [[դեղին մարմին|դեղին մարմնում]], [[ընկերք]]ում, <nowiki>[[ստամոքս]ո]ւմ</nowiki>ում, աղիներում, [[արյունատար անոթ]]ներում, [[սիրտ|սրտում]], [[երիկամ]]ներում և [[ուղեղ]]ում։
Ներզատական գեղձերի գործունեության կարգավորումն իրականացվում է [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի կողմից, որում իր կարևոր դերն ունի [[հիպոթալամուս]]ը։ Վերջինիս նեյրոներզատական բջիջներն ուղեղի տարբեր մասերից եկող ազդակները վերափոխում են հյութազատիչ գործընթացի և ազդում այլ ներզատական գեղձերի վրա։
Կենտրոնական նյարդային համակարգի և հիպոթալամուսի կարգավորիչ ազդեցությունները ներզատական գեղձերի վրա կատարվում է անմիջականորեն կամ հիպոֆիզի միջոցով։ Հորմոններն էլ իրենց հերթին հետադարձ կապի սկզբունքով ազդում են ԿՆՀի կարգավորիչ կենտրոնների վրա։
Տող 21.
* Հեռացման մեթոդ։ Վիրահատման միջոցով լրիվ կամ մասնակի հեռացնում են հետազոտվող գեղձը և զարգացող փոփոխություններով դատում տվյալ գեղձի ֆունկցիաների մասին։
* Փոխպատվաստման (տրանսպլանտացիայի) մեթոդ։ Նույն կենդանու գեղձը փոխպատվաստում են օրգանիզմի մեկ այլ տեղում (աուտոտրանսպլանտացիա), կամ էլ փոխպատվաստում են նույն տեսակի (հոմոտրանսպլանտացիա) կամ այլ տեսակի կենդանու (հետերոտրանսպլանտացիա) օրգանիզմում։
* Կենսաբանական մեթոդ։ Կենդանիներին ներարկում են մաքուր հորմոն կամ գեղձի մզվածք և ուսումնա¬սիրումուսումնասիրում դրանց ազդեցությունը։
* Հերձման մեթոդ։ Ուսումնասիրում են այն ախտաբանաանատոմիական փոփոխությունները, որոնք զարգանում են տվյալ գեղձի ախտահարման ժամանակ։
* Պարաբիոզի մեթոդ։ Վիրահատման միջոցով երկու կենդանիների մոտ առաջացնում են խաչաձև արյունամատակարարում և կենդանիներից մեկի որևէ գեղձը հեռացնում։
Տող 36.
* յուրահատկություն` հորմոնի քիմիական կառուցվածքի, ֆունկցիայի և գոյացման տեղի առանձնահատկությունն է,
* կենսաբանորեն բարձր ակտիվություն` արտադրվում են քիչ քանակով, սակայն օժտված են բարձր ակտիվությամբ,
* հեռադիրհեռահար ազդեցություն` ազդում են իրենց հյութազատման տեղից հեռու գտնվող օրգանների և հյուսվածքների վրա,
* հյութազատելիություն` հյութազատվում են էկզոցիտոզի միջոցով, չվնասելով բջիջների ամբողջականությունը։
 
Տող 75.
 
== Հորմոնների ազդեցության կարգավորումը ==
Հորմոնների ազդեցության կարգավորումն իրագործվում է հետադարձ կապով։ Հորմոնի քանակի ավելացումը կարող է առաջ բերել թաղանթային ընկալիչների թվի ու զգայունության նվազում և թիրախ-բջջի զգայունության անկում (դեսենսիտիզացիա կամ դեսենսիբիլիզացիա, <nowiki>''down regulation''</nowiki> - ներքև կարգավորում)։ Հորմոնների քանակի անբավարարության դեպքում բջջային ընկալիչների քանակն ու դրանց զգայունությունը կարող է բարձրանալ (սենսիտիզացիա կամ սենսիբիլիզացիա, <nowiki>''up regulation''</nowiki> - վերև կարգավորում) տվյալ հորմոնի նկատմամբ։
 
Հորմոնների արտադրման մեխանիզմում գործում են հետադարձ բացասական և դրական կապեր։ Հետադարձ բացասական կապը հանդիսանում է հորմոնների արտադրության կարգավորման գերիշխող եղանակ։
Տող 91.
 
Ենթատեսաթումբն արտազատում է հակամիզամուղ հորմոն՝ ՀՄՀ, որը պահվում և արտազատվում է նեյրոհիպոֆիզում։ [[Հակամիզամուղ]] հորմոնը օգնում է [[երիկամ]]ներին հետներծծել [[ջուր]]ը՝ նվազեցնելով [[մեզ]]ի քանակը և ջրազրկում թույլ չտալով։ Սակայն շատ միզամուղներ, օրինակ [[ալկոհոլ]]ը խաթարում են հակամիզամուղ հորմոնի գործունեությունը, խթանելով մեզի արտադրությունը։
Ենթատեսաթմբից արտադրվող ռելիզինգի հորմոններին ի պատասխան՝ ադենոհիպոֆիզն արտադրում է մի շարք հորմոններ, օրինակ [[ֆելիկուլֆոլիկուլ]] խթանող և [[լյուտեինիզացնող]]լյուտեինացնող հորմոններ։ Վերջինիս օգնում են կարգավորել [[դաշտանային ցիկլ]]ը։
 
== Հիպոթալամուս-հիպոֆիզային համակարգ ==
Տող 186.
{{ծանցանկ}}
 
{{Ներզատական համակարգ}}
{{Անատոմիա}}