«Աֆրոդիտե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
'''Աֆրոդիտե'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=57}}</ref> կամ '''Ափրոդիտե''' (հին հունարեն՝ Ἀφροδίτη, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός - «փրփուր» բառից) Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին հունական դիցարանում։ Զևսի և Դիովնեի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից):Ա-ի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում: Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվացներիսրտերին, սեր պարգևում նրանց:Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ [[Աթենաս]]ի, [[Արտեմիս]]ի և [[Հեստիա]]յի։ [[Հեփեստոս]]ի կինը և [[Արես]]ի տափածուն էր։ Ա-ին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները: Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թիվը։ Նրան նվիրվել են բազմաթիվ մեհյաններ, որոնցից աչքի է ընկնում Կորնթոսի հռչակավոր տաճարը: Ա-ի լավագույն արձաններից Տավրիդյան Աֆրոդիտե արձանը (մ.թ.ա. III դ.) պահվում է Լենինգրադի Էրմիտաժում, Միլոսյան Աֆրոդիտեն (մ.թ.ա. II դ.)՝ Լուվրի թանգարանում: Աֆրոդիտեն իր պաշտամունքային էությամբ համանման է հայկական Աստղիկ աստվածուհուն: Հռոմեական դիցաբանության մեջ նուընացվել է Վեներային:
 
==Աղբյուրներ==
 
{{ծանցանկ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աֆրոդիտե» էջից