«Ժխտում (տրամաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Ժխտում''' - տրամաբանական գործողություն, որի ժամանակ «ժխտում» տրամաբանական շաղկապի միջոցով տվյալ ասո...
(Տարբերություն չկա)

17:26, 8 Հուլիսի 2010-ի տարբերակ

Ժխտում - տրամաբանական գործողություն, որի ժամանակ «ժխտում» տրամաբանական շաղկապի միջոցով տվյալ ասույթից (ելակետային ասույթ) ստացվում նոր ասույթ: Ստացված բարդ ասույթն անվանում են ելակետային ասույթի ժխտում: Խոսակցական լեզվում «ժխտում» տրամաբանական շաղկապին համապատասխանում է հիմնականում «ոչ» բառը: «Ժխտում» շաղկապը նշանակվում է «–», «¬», «N» սիմվոլներով, իսկ ժխտման միջոցով «a» պարզ ասույթից ստացված բարդ ասույթն արտահայտվում է հետևյալ կերպ` «¬a», կամ «Na»:
«Ժխտում» տրամաբանական շաղկապի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

a ¬a
Ճ Ս
Ս Ճ

Աղյուսակից երևում է, որ եթե ելակետային ասույթը ճշմարիտ է, ապա նրա ժխտումը սխալ է, իսկ եթե այն սխալ է, ապա նրա ժխտումը ճշմարիտ է: Այսինքն, a և ¬a ասույթները ճշմարտության կամ սխալականության տեսակետից ունեն հակառակ արժեքները: Այդպիսի դատողությունները տրամաբանության մեջ ընդունված է անվանել հակասող դատողություններ: Ժխտել կարելի է ոչ միայն պարզ ասույթը, այլ նաև բարդ ասույթը:

Տես նաև