«Բարակ աղիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: el:Λεπτό έντερο
չ Ռոբոտը ավելացնում է․: so:Mindhicirka yar; cosmetic changes
Տող 8.
[[Պատկեր:Small intestine low mag.jpg|thumb|right|200px|Բարակ աղիքի պատի բջջաբանական կառուցվածքը]]
 
== Բաժինները ==
Բարակ աղիքը բաժանվում է երեք մասի`
# Տասներկումատնյա աղի
# Աղիճ աղիք
# Զստաղիք
 
=== Տասներկումատնյա աղի ===
 
==== Կառուցվածքը ====
 
Տասներկումատնյա աղին (duodenum), ստամոքսին ամենամոտ մասն է, ունի 25-30 սմ երկարություն, այն պայտի ձևով գրկում է [[ենթաստամոքսային գեղձ]]ի գլխիկը: Նրա մեջ տարբերում են երեք գլխավոր մասեր.
 
# վերին հորիզոնական հատվածը(pars horisontalis superior) առաջին գոտկային [[ող]]նի մակարդակին ուղղվում է ստամոքսաելքից հետ, քիչ աջ, մեկ անգամ ծալվում է (fiexura duodeni superior) և սկիզբ տալիս վայրէջ հատվածին.
# վայրէջ հատվածը(pars descendens) [[ողնաշար]]ի աջ կողմով իջնում է մինչև գոտկային III [[ող]]նը, այստեղ նա շրջվում է երկրորդ անգամ (fiexura duodeni inferior), ուղղվում է ձախ և գոյացնում,
# ստորին հատվածը(pars inferior), որն իր հերթին բաժանվում է երկու մասի` պրոքսիմալ(մոտակա) մաս, որը լայնակի ուղղությամբ անցնում է [[ստորին սիներակ]]ի` vena cava inferior ու [[որովայնային աորտա]]յի առջևով(հորիզոնական մաս), և դիստալ(հեռակա) մաս, որը բարձրանում է (pars ascendens) մինչև գոտկային I և II ողների մակարդակը` նրանցից ձախ և առաջ: Տասներկումատնյա աղիքը որոշակի սահմաններում փոխում է իր ձևը:
 
==== Ձևերը և դիրքը ====
 
Կենդանի մարդու տասներկումատնյա աղիքի ձևը և դիրքը շատ փոփոխական են:Գոյություն ունի նրա ձևի և դիրքի 3 հիմնական տարբերակ:
* Պայտաձև տասներկումատնյա աղիք, տեղակալված ` այնպես, ինչպես դիակինը, ընդ որում արտահայտված են նրա բոլոր մասերը` pars horisontalis superior, pars descendens, pars horisontalis inferior, pars ascendens:
* Խիստ ծալված, ծնկաձև, ուղղաձիգ դիրքով տասներկումատնյա աղիք: Խիստ ծալված վիճակի և ուղղաձիգ դիրքի հետևանքով տարբերում են միայն երկու մասեր` pars descendens և pars ascendens, հորիզոնական մասերը արտահայտված չեն:
* Խիստ ծալված, ծնկաձև, ճակատային դիրքով տասներկումատնյա աղիք: Խիստ ծալման և հորիզոնական դիրքի պատճառով տարբերում են միայն երկու մասեր` pars horisontalis superior և inferior: Ուղղաձիգ դիրքով տեղակալված վայրէջ և վերել մասերը արտահայտված չեն:Այս 3 տարբերակների միջև նկատվում են փոխանցիկ ձևեր:
 
=== Աղիճ աղի և զստաղի ===
 
Աղիճ աղիք`(jejunum), կազմում է բարակ աղիքների 2/5-ը` հանած տասներկումատնյա աղիքի երկարությունը, զստաղիքը(ileum), մնացած 3/5-ն է: Այս բաժանումը պայմանական է, որովհետև հատվածների միջև որոշակի [[անատոմիա]]կան սահման չկա:
Տող 37.
Աղիճ աղիքը և զստաղիքը միասին կոչվում են [[միջընդերքի բարակ աղիներ]], նրանք լրիվ ծածկված է [[շճամիզ|շճամզով]] և [[միջընդերք]]ի միջոցով կպչում է [[որովայնի խոռոչ]]ի հետին պատին: Թեև ցայտուն կերպով արտահայտված սահման չկա աղիճ աղիքի (intenstinum jejunum) (այս անունը ծագում է այն հանգամանքից,որ այս հատվածը [[դիակ]]ի վրա սովորաբար դատարկ է լինում) և զստաղիքի( intestinum ileum) միջև, այնուամենայնիվ, այս երկու բաժինների տիպիկ մասերը(jejunum-ի և ileum-ի ստորին մասերը ) ունեն ակնհայտ տարբերություններ. jejunum-ի տրամագիծը մեծ է, պատերը հաստ են, ավելի հարուստ է [[արյունատար անոթ|անոթներով]]: Տարբերությունները աստիճանաբար մեղմանում են մի հատվածից մյուսը անցնելիս:
 
== Կազմությունը ==
Բարակ աղիքի [[լորձաթաղանթ]]ը բազմաթիվ [[աղիքային թավիկներ]]ով(villi intestinales) ծածկված լինելու հետևանքով ունի [[թավիշ|թավշի]] տեսք:
Թավիկները մոտ 1 մմ բարձրությամբ լորձաթաղանթային ելուններ են` ծածկված, ինչպես և ինքը` լորձաթաղանթը, [[գլանաձև էպիթել]]ով և կենտրոնում ունեն ավշային ծոց(sinus) ու արյան անոթներ: Թավիկների ֆունկցիան սննդանյութերի ներծծումն է, ընդ որում [[սպիտակուց]]ները և [[ածխաջուր|ածխաջրերը]] ներծծվում են երակային անոթներով և [[դռներակ]]ի համակարգով անցնում են [[լյարդ]]ի ֆիլտրը, իսկ [[ճարպ]]երը, անցնելով [[ավշային անոթ]]ներով, թափվում են [[երակային արյուն|երակային արյան]] մեջ: Բարակ աղիքի լորձաթաղանթի ներծծող մակերեսը բավականին մեծանում է նրա վրա գտնվող լայնական ծալքերի շնորհիվ, որոնք կոչվում են շրջանաձև ծալքեր(plicare circulares Kerkringi): Այդ ծալքերը բաղկացած են միայն լորձային և ենթալորձային թաղանթներից (tunica muscularis-ը նրանց կազմությանը չի մասնակցում), մնայուն են և չեն անհետանում նույնիսկ աղիքային խողովակի լայնացման ժամանակ:
Տող 109.
[[sk:Tenké črevo]]
[[sl:Tanko črevo]]
[[so:Mindhicirka yar]]
[[sr:Танко црево]]
[[sv:Tunntarm]]