«Ինտրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Ինտրա''' ('''Տիրան Չրաքյան''', [[1875]]-[[1921]]) - հայ [[բանաստեղծ]]:
 
Ծնվել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] [[Սկյուտար]] արվարձանում, ավարտել է [[Պերպերյան վարժարան]]ը (1891), զբաղվել է ուսուցչական աշխատանքով, գրել հոդվածներ, ուսումնասիրություններ, արձակ խոհեր, տպավորություններ, բանաստեղծություններ: 1906 թվականին լույս է ընծայել «[[Ներաշխարհ]]» խորագրով խոհերի ու տպավորությունների գիրքը, որը մեծ հռչակ է բերել նրան և 1908 թվականին՝ «Նոճաստան» բանաստեղծությունների (հնչյակների) ժողովածուն՝ այս երկու գրքերի համար ընտրելով Ինտրա անունը (Տիրանի [[շրջափոխություն|շրջափոխությամբ]] կազմված): 1895-96 թվականների ջարդերը խաթարեցին նրա հոգեկան աշխարհը, 1915-ից հետո կորցրեց հոգեկան հավասարակշռությունը, թափառում էր գավառներում և սեր ու միություն քարոզում մարդկանց: 1921 թվականին թուրքական իշխանությունները նրան աքսոր են քշում, տանջանքներին չդիմանալով՝ մեռնում է աքսորի ճանապարհին:
 
{{bio-stub}}
 
==Աղբյուրներ==
*Ցեղին սիրտը, արևմտահայ բանաստեղծություն, Երևան, 1991:
 
{{անձ-անավարտ}
 
[[Կատեգորիա:Հայ բանաստեղծներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինտրա» էջից