«Պտուղ (սաղմնաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տես նաև |Պտուղ (այլ կիրառումներ)}}
'''Պտուղ''' ({{lang-la|fetus}}), կաթնասուն կենդանին կամ մարդը սաղմնային զարգացման շըրջանում՝ հիմնական [[օրգան-համակարգ]]երի սկզբնավորումից հետո, մարդու համար այդ ջրշանն ընդգրկում Է հղիության 9-րդ շաբաթից մինչե ծնվելու պահը։

9-րդ շաբաթում Պ. ընդունում Է մարդու մարմնին բնորոշ արտաքին տեսք, պարզ տարբերվում են գլուխը, մարմինը, վերջույթները ևն։ Պտուղի երկարությունը լինում Է 3—4 սմ։ Պտուղի [[շնչառություն]]ը, սնուցումը, [[նյութափոխանակություն]]ն ու արտաթորությունն իրականանում են ընկերքի միջոցով։ 4-րդ ամսում ձևավորվում Է Պուղի դեմքը, վերջույթների շարժումները դառնում են ակտիվ։ 5-րդ ամսում Պ֊ի երկարությունը 25 սմ Է, զանգվածը՝ 250-300 գ։ Մաշկը կարմիր Է՝ աղվամազերով և լոռանման քսուքով պատված, աղիքներում գոյանում Է նախակղանքը (մեկոնիում). մայրըն զգում Է պտղի շարժումները, որովայնի աուսկուլտացիայով լսվում է պտուղի ի սրտխփոցը: 6-րդ ամսվա վերջին շարժումները դառնում են ավելի ակտիվ: Այդ շրջանում Պտուղը կարող Է ծնվել ողջ, շնչառական շարժումներն առկա են, սակայն, որպես կանոն, պտուղը մահանում Է խիստ անհասությունից։ 7-րդ ամսվա վերջիս ենթամաշկային ճարպաշերտը զարգացած Է անբավարար, մաշկը կնճռոտ Է՝ պատված լոռանման քսուքով և աղվամազերով։ Քթի և ականջների աճառները փափուկ են, եղունգները չեն հասնում մինչև մատների ծայրերը։ Այս շրջանում Պ. ծնվում Է ողջ, ինքնուրույն շնչում Է, բայց սովորաբար քիչ կենսունակ Է։ 8-րդ ամսվա սկզբին (հղիության 28-րդ շաբաթը) Պ, համարվում Է անհաս, բայց կենսունակ, այդ շ.ր«սսաւմ ծնված երեխան կարող Է ապրել միայն խնամքի որոշ կանոնների պահպանման դեպքում։ 8-րդ ամսվա վերջին Պ-ի երկարությունը 38—40 սւ1 Է, զանգվածը՝ 1500-1600 գ, ծնվում Է կեն սունակ, սակայն պահանջում Է հատուկ խնամք։ 9-րդ ամսվա ընթացքում պտղի զանգվածը դառնում Է 2300—2500 գ, ավելանում Է ենթամաշկի ճարպը, մաշկը դառնում Է հարթ, վարդագույն, աղվամազերը քչանում են, գլխի մազերը երկարում։ Գլուխը համեմատաբար մեծ Է, գանգի ուղեղային հատվածի ոսկրերի միջև կան արտահայտված կարեր և աղբյուրակներ։ Գանգի դիմային մասը ուղեղայինի համեմատ Փոքր Է։ 10-րդ լուսնամսվա վերջին անհասության բոլոր նշանները վերանում են և պտուղը ծնվում Է։
 
[[Կատեգորիա:Կենսաբանություն]]