«Օվկիանոսային հոսանքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
Տաք հոսաքներ են համարվում այն հոսանքերը, որոնց ջերմստիճանը բաձր է շրփապատող ջրի ջերմաստիճանից։ Իսկ հակառակ դեպքում այն անվանում են սառը հոսանք։ Ընդհանրապես տաք են բոլոր այն հոսանքները, որոնք շարժվում են ցածր լայնություններից դեպի բարձր լայնությունները, իսկ հակառակ ուղղություն ունեցողները սառը հոսանքներ են։ Քարտեզների վրա օվկիանոսային տաք հոսանքների ուղղությունը նշագծում են կարմիր սլաքներով, իսկ սառը հոսանքներինը՝ կապույտ կամ սև սլաքներով։
 
Ամենամեծ օվկիանոսային հոսանքներից մեկը սկսվում է [[Ատլանտյան օվկիանոս]]ում՝ [[Կենտրոնական Աֆրիկա]]յի ափերի մոտ։ Այստեղ, հասարակածի երկու կողմերում, փչում են մշտական քամիներ [[Աֆրիկա]]յից դեպի Ամերիկա։ Այս քամիների ազդեցության տակ ջուրը հոսում է հասարակածի երկայնությամբ, ջրի մի մասը ներթափանցում է [[Մեքսիկական ծոց]]ը, որտեղից հզոր հոսանքով ուղղվում է դեպի Ատլանտյան օվկիանոս և ապա դեպի Եվրոպայի ափերը։ Ամերիկայի ափերի մոտ այս հոսանքն անվանում են '''[[Գոլֆստրիմ]]'''։ Գոլֆստրիմի ջրերը հոսում են մեկ ժամում մոտավորապես 10 կմ արագությամբ։ Ջրային հոսանքի լայնությունը 75-120 կմ է, իսկ խորությունը՝ 700 կմ։ Երկրագնդի բոլոր գետերը միասին վերցրածմիվերցրած մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ են ջուր տեղաշարժում, քան Գոլֆստրիմը։ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում այն անվանում են '''Հյուսիս-Ատլանտյան հոսանք'''։ Սա տաք հոսանք է․ օրինակ, [[Բարենցի ծով]]ի սահմաններում այդ հոսանքի ջրի ջերմաստիճանը +16-18<sup>ο</sup>C է, իսկ ձմռանը շրջապատի ջրինը՝ -1<sup>ο</sup>C։
 
Սառը հոսանքի օրինակ է '''[[Լաբրադորյան սառը հոսանք]]ը'''։ Այն [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ից [[Գրենլանդիա]]յի մոտով անցնում է դեպի [[Լաբրադոր թերակղզի]]։ Սա սառը հոսանք է։