«Ամբրոսիոս Գալֆայան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ. '''Ամբրոսիոս Գալֆայան''' (1826 - 1906) - հայ պատմաբան, բառարանագիր։ Խորեն Գալֆայանի եղբայրն է։ Ծնվել է ...)
 
'''Ամբրոսիոս Գալֆայան''' ([[1826]] - [[1906]]) - հայ պատմաբան, բառարանագիր։ [[Խորեն Գալֆայան]]ի եղբայրն է։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը և ընդունել հոգևորական կոչում։ 1855-ին նշանակվել է Մխիթարյան միաբանության Փարիզի վարժարանի ուսուցիչ։ Հաջորդ տարի [[Սարգիս Թեոդորյան]]ի և [[Գաբրիել Այվազովսկի|Գաբրիել Այվազովսկու]] հետ հեռացել է կաթոլիկական եկեղեցուց, և երեքով [[Փարիզ]]ում բացել են Հայկազյան ցարժարանըվարժարանը, որի տեսուչը եղել է ինքը։
 
1840-ականների վերջերից լույս են տեսել նրա պատմագրական աշխատությունները, ինչպես՝ «Պատմութիւն հին ազգաց» (1849), «Պատմութիւն միջին դարու» (1850), «Պատմութիւն ժամանակից» (1851), «Պատմութիւն սուրբ գրոց», «Նոր ընթերցարան» (Փարիզ, 1861), «Պատմութիւն ընդհանուր ազգաց» (հինգ հատոր) և այլն։ 1855-58-ին Գաբրիել Այվազովսկու հետ խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը։ Միառժամանակ աշխատել է Թեոդոսիայի ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել [[Ֆրանսիա]], թողել հոգևորական կոչումը, ամուսնացել է մի հարուստ ազնվական ֆրանսուհու հետ, ազգանունը փոխել ''Լուսինյան''։ Հետագայում ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ [[բառարան]]ի պատրաստմանը, հրատարակել «Նոր բառգիրք Ֆրանսահայ» վերնագրով (Ա հատ., Փարիզ, 1900, Բ հատ., 1903), որը հայտնի է [[Լուսինյան բառարան]] անունով։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 221}}</ref>
13 650

edits