«Ալպյան ծալքավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ալպյան ծալքավորություն''', երկրակեղևի շերտերի ծալքավորություն, որը տեղի է ունեցել մասամբ մեզոզո...»:
(Տարբերություն չկա)

20:50, 20 Հուլիսի 2015-ի տարբերակ

Ալպյան ծալքավորություն, երկրակեղևի շերտերի ծալքավորություն, որը տեղի է ունեցել մասամբ մեզոզոյան և առավելապես կայնոզոյան դարաշրջաններում։ Բնորոշ դրսևորման շրջաններից են Ալպերը, որից և ծագում է Ալպյան ծալքավորություն անվանումը։ Հաճախ տրիասի, յուրայի և ստորին կավճի ծալքավորություևև առանձնացնում են և անվանում վաղ ալպյան կամ կիմերյան ծալքավորություն: Այն մարզերում, որտեղ տրիասի նստվածքները ծալքավորված են պերմակարբոնի նստվածքների հետ միասին (Կովկաս, Միջին Ասիա ևն), Ալպյան ծալքավորության համապատասխան մասն անվանում են էպիհերցինյան: Ալպյան ծալքավորությունը ընդգրկում է (լայն առումով) Խաղաղ օվկիանոսն օղակող լեռների համակարգը (Կորդիլիերներ, Անդեր, Նոր Զելանդիա, Մալայան արշիպելագ, Նոր Գվինեա, Ֆիլիպինյան, Ճապոնական կղզիներ, Սախալին, Կուրիլյան կղզիներ, Կամչատկա, Ալեության կղզիներ, Վերխոյանսկի լեռևաշղթա) և Ալպ–Հիմալայան գեոսինկլինալի տարածման մարզերը։ Ալպյան ծալքավորության սահմաններում գտնվում են համեմատաբար երիտասարդ և բարձր լեռնաշղթաները, ակտիվ սեյսմիկ օջախները, բազմաթիվ գործող և հանգած հրաբուխները, ծանրաթյան ուժի բացասական խոշոր անոմալիաները։ Նորագույն տվյալներով Ալպյան ծալքավորությանն են պատկանում նաև համաշխարհային օվկիանոսի հատակում լայնորեն տարածված ստորջրյա լեռնաշղթաները, երկրակեղևի ստորջրյա խզվածքները և խորջրյա տեկտոգենները։ Ալպյան ծալքավորության մարզերը ներդրված են գաբրոպերիդոտիտային և գրանիտային մագմայի բազմաթիվ ինտրուզիաներով, որոնց հետ էլ կապված են մետաղային օգտակար հանածոների բազմազան հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։