«Տրանսվաալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
(Տարբերություն չկա)

04:28, 20 Հուլիսի 2015-ի տարբերակ

Տրանսվաալ (Transvaal), նահանգ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Տարածությունը 283,9 հզ․ կմ2 է, բն․՝ 8,765 մլն (1978)։ Վարչական կենտրոնը՝ Պրետորիա։ Գտնվում է Վաալ և Լիմպոպո գեաերի միջև։ Կլիման մերձարևադարձային և արևադարձային է, չորային։ Տարեկան տեղումները 350–750 մմ են։ Խոշոր գեաերն են Վաալը, Ուլիֆանասը։ Տարածված են տափաստանային և սավաննային բուսատեսակները։ Տրանսվաալը երկրի արդյունաբերական կարևոր շրջաններից է։ Հարուստ է օգտակար հանածոներով։ Արդյունահանում են քարածխի, ոսկու, ալմաստի, ուրանի, պղնձի, ֆոսֆորիտների, պլատինի, քրոմիտի, ծարիրի և երկաթի հանքանյութ, ֆտորասպաթ, ասբեստ։ Զարգացած է սև մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական, տեքստիլ արդյունաբերությունը։ Արդյունաբերական կենտրոններ են Ցոհաննեսբուրգը, Պրետորիան, Ֆերինիգինգը, Սփրինգսը։ Մշակում են եգիպտացորեն, ցորեն, ծխախոտ, ցիտրուսայիններ, մանգո, ավոկադենի, բամբակենի։ Զարգացած է արոտային անասնապահությունը։ XIX դ․ 30–40-ական թթ․ Տրանսվաալի հիմնական բնակիչներին՝ բանտուներին, բուրերը դուրս են մղել Լիմպոպո գետից հյուսիս, 1856-ին հռչակել Տրանսվաալի անկախ հանրապետությունը (պաշտոնական անվանումը՝ Հարավ–Աֆրիկյան Հանրապետություն), որի բնիկ բնակչությունը զրկված էր քաղաքական իրավունքներից։ XIX դ․ 60-ական թթ․ ալմաստի, 80-ական թթ․ ոսկու հայտնաբերումից հետո Մեծ Բրիտանիան համառորեն ձըգտել է նվաճել Տրանսվաալը։ 1877-ի ապրիլի 12-ին անգլիական կառավարությունը հայտարարել է Տրանսվաալի բռնակցման մասին։ 1880-ի դեկտեմբերին բուրերը ապստամբել են և հաղթել անգլիական զորքերին։ 1881-ին Պրետորիայում և 1884-ին Լոնդոնում ստորագրված համաձայնագրով բուրերը ստացել են ներքին ինքնավարություն (արտաքին հարաբերությունները հսկել է Անգլիան)։ Ոսկու հայտնաբերումից հետո մեծացել է անգլիական կապիտալի հոսքը Տրանսվաալ, որը առաջ է բերել նոր բախումներ բուրերի ու անգլիացիների միջև։ Չնայած բուրերի համառ պայքարին, Մեծ Բրիտանիան անգլո-բուրական պատերազմ 1899–1902-ի ընթացքում կրկին զավթել է Տրանսվաալը և 1910-ին ստեղծել Հարավաֆրիկյան Միություն դոմինիոնը (1961-ից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, ՀԱՀ)․ Տ․րանսվաալը ընդգրկվել է նրա կազմի մեջ՝ իբրև նահանգ։ 1970–1980-ական թթ․ ակտիվացել է բնիկների պայքարը ռասայական խտրականության դեմ։

Տրանսվաալ նահանգը 1976-94 թթ․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։