«Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|Աստղադիտարանի 76մ տրամագծով ռադիոաստղադիտակը '''Ջոդրել Բենկի Ռադիոաստղա...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Lovell Telescope.jpg|մինի|Աստղադիտարանի 76մ տրամագծով ռադիոաստղադիտակը|252x252px]]
'''Ջոդրել Բենկի Ռադիոաստղադիտարան''', Նաֆիլդի ռադիոաստղադիտարան, Մանչեստերի համալսարանի գիտահետազոտական հիմնարկություն Զոդրել Բենկում ({{lang-en|Jodrell Bank}}, Մեծ Բրիտանիա)։ Կազմակերպվել է 1957-ին։ Աստղադիտարանում գործում է աշխարհի ամենամեծ՝ 76 մ տրամագծով ռադիոաստղադիտակներից մեկը (մինչև 21 սմ երկարության ռադիոալիքների ընդունման համար), 1964-ից՝ 45մ x 28մ չափերով երկրորդ՝ ավելի ճշգրիտ մակերևույթով ռադիոաստղադիտակը (մինչև 6 սմ երկարության ռադիոալիքների ընդունման համար)։ Աստղադիտարանն ունի նաև ավելի փոքր չափերի մի շարք ռադիոաստղադիտակներ, որոնք տեղադրված են այլ վայրերում և առաջին երկու ռադիոաստղադիտակների հետ կազմում են ոադիոինտերֆերոմետրեր։ Աստղադիտարանում դիտումներ են կատարվում մեր Գալակտիկայի և գալակտիկաների չեզոք ջրածնի, ОН և այլ մոլեկուլների ռադիոճառագայթման, գալակտիկայի անընդհատ ռադիոճառագայթման, պուլսարների, գերնոր ու բռնկվող աստղերի, մոլորակների և Լուսնի ռադիոճառագայթման ուսումնասիրման նպատակով։ Ռադիոաստղադիտարանում կատարվում են նաև տարբեր ռադիոաղբյուրների բևեռաչափական դիտումներ, որոշվել են մեծ թվով ռադիոաղբյուրների անկյունային չափերը։
{{ՀՍՀ}}