«Գնորդների դալասյան ակումբը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
 
Հիվանդանոցում Ռոնը ծանոթանում է բժշկուհի Իվ Սակսի հետ, ով հայտնում է, որ նրանք փորձարկում են նոր սինթեզված [[AZT]] դեղամիջոցը: Ենթադրաբար դեղը օգնում է երկարացնել ՁԻԱՀ-ով հիվանդների կյանքը, սակայն դեռևս անցնում է կլինիկական հետազոտությունների փուլով (հիվանդների կեսը ստանում է դեղը, իսկ մյուս կեսը` պլացեբոն): Նա հիվանդանոցի աշխատակիցների հետ պայմանավորվում է, և նրանք թաքուն Ռոնին են փոխանցում այդ դեղամիջոցը: Սակայն դեղն ընդունելուց հետո նրա վիճակն էլ ավելի է ծանրանում, քանի որ նա դեղն օգտագործում էր [[թմրանյութ|թմրանյութի]] և [[ալկոհոլ|ալկոհոլի]] հետ միասին:
[[Պատկեր:Dallas Buyers Club.png|մինի|ձախից|Գնորդների դալասյան ակումբի պատկերանիշը]]
 
Չգտնելով ոչինչ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայում]]` Ռոնն անցնում է [[Մեքսիկա]]: Այնտեղ նա վերջնականորեն իմանում է, որ ՁԻԱՀ-ը անբուժելի է, սակայն նրա տարածումը օրգանիզմով կարելի է որոշակի ժամանակ կանխել ` օգտագործելով որոշակի բնույթի դեղապրեպարատներ (Զալցիտաբին, Պեպտիդ T): Ռոնը սկսում է այս դեղերը ներմուծել ԱՄՆ: